USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 18, շաբաթ
եղանակը
Երևանում
+18

ՀՀ-ն 25 մլն դոլարի հաշվողական ռեսուրսներ ձեռք կբերի Firebird AI-ից. երկիրը կարող է հայտնվել ԱԲ հզորությունների աշխարհի թոփ-5-ում

Այսօր, 15:54
Փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ կառավարության որոշման շրջանակում, ըստ որի պետությունը 5 տարի ժամկետով կօգտվի Firebird AI-ի տրամադրած տեխնոլոգիական հզորություններից
ՀՀ-ն 25 մլն դոլարի հաշվողական ռեսուրսներ ձեռք կբերի Firebird AI-ից. երկիրը կարող է հայտնվել ԱԲ հզորությունների աշխարհի թոփ-5-ում

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Firebird AI ընկերությունը ստորագրել են բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ձեռքբերման պայմանագիր:

Ըստ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրության, գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 25 միլիոն ԱՄՆ դոլար:

Փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ կառավարության որոշման շրջանակում, ըստ որի պետությունը 5 տարի ժամկետով կօգտվի Firebird AI-ի տրամադրած տեխնոլոգիական հզորություններից: Պայմանագիրը ստորագրել են ԲՏԱ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը և Firebird AI-ի հիմնադիր ու տնօրեն Ալեքսանդր Եսայանը:

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ նախագիծը Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև ռազմավարական պայմանավորվածությունների արդյունք է: Ռեսուրսները հասանելի կլինեն տեղական էկոհամակարգին «Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ» (AIVI) հարթակի միջոցով:

Համաշխարհային առաջատարություն NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը նշել է, որ այս ներդրումը Հայաստանի համար բեկումնային է։

Նրա խոսքով, առաջին փուլով Հայաստանը հաշվողական հզորություններով կհավասարվի Գերմանիային:

«Երկրորդ փուլի ավարտին (մինչև տարեվերջ) երկիրը կարող է հայտնվել աշխարհի առաջատար հնգյակում՝ ԱԲ գերհամակարգիչների հզորության ծավալով»,-ասել է նա։

Նախագիծը հնարավորություն կտա հայ գիտնականներին, ուսանողներին և ստարտափներին օգտագործել գլոբալ մակարդակի գործիքակազմ՝ ԱԲ լուծումներ մշակելու համար: