USD
368.62
EUR
432.76
RUB
4.9787
GEL
137.73
2026 թ. մայիսի 13, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Իսպանիան Ֆրանսիայի պես կարգելի սոցցանցերի օգտագործումը մինչև 16 տարեկանների համար

03.02.2026, 17:21
Իսպանիայի իշխանությունները մտադիր են արգելել սոցիալական ցանցերի օգտագործումը 16 տարեկանից ցածր անձանց համար
Իսպանիան Ֆրանսիայի պես կարգելի սոցցանցերի օգտագործումը մինչև 16 տարեկանների համար
Լուսանկարը գեներացված է ԱԲ–ով

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Իսպանիայի իշխանությունները մտադիր են արգելել սոցիալական ցանցերի օգտագործումը 16 տարեկանից ցածր անձանց համար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը, գրում է Reuters-ը։

Բացի տարիքային սահմանափակումից, Իսպանիան նախատեսում է նաև ընդունել նոր օրենք, որով սոցիալական հարթակների ղեկավարներն անձնական պատասխանատվություն կկրեն իրենց հարթակներում առկա ատելության խոսքի համար։ 

«Մեր երեխաները ենթարկվում են մի միջավայրի ազդեցությանը, որտեղ նրանք երբեք չպետք է միայնակ լինեին... Մենք այլևս դա չենք հանդուրժի», - ասել է Սանչեսն՝ ընդգծելով, որ իրենք նրանց կպաշտպանեն «թվային Վայրի Արևմուտքից»։ 

Իսպանիան միանում է այնպիսի երկրների, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, որոնք նույնպես դիտարկում են նմանատիպ սահմանափակումներ: 

Հիշեցենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Ավստրալիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը պաշտոնապես արգելեց մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական հարթակներ։