USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 22, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

YouTube-ում գլոբալ խափանում է գրանցվել

10.04.2019, 14:54
YouTube–ի օգտատերերն աշխարհի տարբեր կետերից հայտնում են ծառայության գլոբալ խափանման մասին։
YouTube-ում գլոբալ խափանում է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./ԱՌԿԱ/. YouTube–ի օգտատերերն աշխարհի տարբեր կետերից հայտնում են ծառայության գլոբալ խափանման մասին, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով lenta.ru–ին։

Downdetector ծառայության տվյալներով, խափանումներ են գրանցվում, մասնավորապես, Ռուսաստանում, ԱՄՆ–ում, Ճապոնիայում, Եվրոպայի երկրներում։

YouTube–ի օգտատերերը բողոքում են, որ խնդիրներ են առաջանում որոնում կատարելիս, ինչպես նաև տեսանյութեր դիտելիս։ Օգտատերերի 13%–ը չի կարողանում մուտք գործել իր անձնական էջ։

YouTube–ում գրանցված նախորդ խոշոր խափանումը տեղի էր ունեցել 2018թ.–ի հոկտեմբերին։ Այդ ժամանակ հիմնականում բողոքում էին տեսանյութը դիտելիս առաջացած խնդիրներից։–0–.