USD
368.35
EUR
428.98
RUB
5.1274
GEL
138.22
2026 թ. հունիսի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Մասկը կարծում է, որ արհեստական բանականությունը 5 տարի անց ինտելեկտուալ առումով կգերազանցի մարդկությանը

15.07.2025, 12:36
Իլոն Մասկն ասել է, որ արհեստական բանականությունն  իր ունակություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը
Մասկը կարծում է, որ արհեստական բանականությունը 5 տարի անց ինտելեկտուալ առումով կգերազանցի մարդկությանը

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./ԱՌԿԱ/. Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր ինտելեկտուալ հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց այն կգերազանցի ողջ մարդկությանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«ԱԲ-ն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծամասնությունը, բայց դեռ բոլոր հարցերում այն այնքան խելացի չէ, ինչպես մարդիկ։ Այնուամենայնիվ, այն կդառնա այդպիսին», - գրել է Մասկը X սոցիալական ցանցում։

Նրա ենթադրությունների համաձայն՝ դա տեղի կունենա մոտ հինգ տարի անց։