«Յանդեքսը» նոր տեսակի ինտերնետ է ներկայացրել
03.10.2013,
11:45
«Յանդեքսը» հայտարարել է, որ նոր տեխնոլոգիական հարթակ է մշակում` «Ատոմ» անվանումով, որը թույլ կտա կայքերի սեփականատերերին յուրաքանչյուր այցելուի համար անձամբ մոդիֆիկացնել կոնտենտի ցուցադրությունը` ավտոմատ կերպով հարմարվելով նրանց հետաքրքրություններին։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Յանդեքսը» հայտարարել է, որ նոր տեխնոլոգիական հարթակ է մշակում` «Ատոմ» անվանումով, որը թույլ կտա կայքերի սեփականատերերին յուրաքանչյուր այցելուի համար անձամբ մոդիֆիկացնել կոնտենտի ցուցադրությունը` ավտոմատ կերպով հարմարվելով նրանց հետաքրքրություններին։
Ինտերնետից օգտվողի վարքը վերլուծող և նրա հետաքրքրությունների մասին հիպոթեզներ կազմող ծառայությունը կաշխատի «Յանդեքսի» հզորությունների վրա։ Գործընկերային կայքերի համար ձևավորված հանձնարարականները հասանելի կլինեն API որոնողական համակարգում։
Չնայած օգտատիրական վարքի կանխատեսումը լայն կիրառում ունի` մասնավորապես ինտերնետ գովազդում, «Ատոմին» նման տեխնոլոգիա աշխարհում չկա։
Նոր տեխնոլոգիայի շնորհանդեսը կայացել է Yet another Conference (YaC) միջոցառման ժամանակ, որը նաև օգտագործվում է որպես որոնողական համակարգի առաջին հարթակ։ Այսպես, 2012թ.–ին YaC–ում «Յանդեքսը» ներկայացրեց իր համանուն դեքսթոփային բրաուզերը, որը ստեղծվել էր Chromium հարթակի և Opera Software տեխնոլոգիայի հիման վրա։
Ընկերությունը չի ներկայացրել «Ատոմի» աշխատանքի մանրամասներն ու դրա թեստավորման ընթացքի վերաբերյալ տվյալները, հաղորդում է cnews.ru–ն։
Սակայն հայտնի է, որ տեխնոլոգիայի թեստավորումն այժմ կատարվում է ինչպես «Յանդեքսի» սեփական ծառայություններում, այնպես էլ գործընկերների կայքերում, որոնց անունները չեն նշվում։
Հնարավոր է` դրանց մասին որոշ պատկերացում հնարավոր լինի ստանալ «Ատոմի» մշակող Յուրի Վորոնցովի խոսքից, ով նշում է, որ «Ատոմի» API–ն ակնհայտորեն կհետաքրքրի, օրինակ, ինտերնետ–խանութներին։ Սակայն նա ասում է, որ տեխնոլոգիայի կիրառման շրջանակն ավելի լայն է. «Մենք դեռ նույնիսկ պատկերացում չունենք` ինչ արդյունքների և նպատակների կարող են «Ատոմի» օգնությամբ հասնել ամենատարբեր կայքերը, այդ պատճառով այժմ մենք ցանկանում ենք մեր հիպոթեզը փորձել դրանց տեսակների լայն շրջանակում»` լրատվական ռեսուրսներում, կոնտենտային կայքերում, օտար լեզուների ուսուցման ծառայություններում և այլն։
Այժմ «Յանդեքսը» կողմնակի կայքերում «դեռ նոր է սկսում բանակցությունները և փորձարկումները», այդ պատճառով խոսել այն մասին, թե երբ հասանելի կլինեն դրա կիրառման առաջին արդյունքները, դեռ վաղ է, ենթադրում է Վորոնցովը։ Cnews–ը նշում է, որ «Ատոմի» թեստավորումը սկսվել է մոտ մեկ շաբաթ առաջ։
Խոսելով հարթակի մասին` ստեղծողները որպես օրինակ ներկայացնում են դրա հաջող կիրառումը լրատվական պորտալում, որը ելնելով յուրաքանչյուր օգտվողիի նախասիրություններից անհատական տեղեկատվական պատկեր է ստեղծում. «օրինակ` կինոյի սիրահարը կարող է կայքում տեսնել կինոյի վերաբերյալ հոդվածներ և նորություններ, իսկ երաժշտությամբ հետաքրքրվող օգտատերը` ավելի շատ երաժշտական հրապարակումներ»։
Մարդկանց նախասիրությունները որոշող «Ատոմը» կարող է մեկին ցույց տալ ռուսական փոփ երաժշտության մասին պատմող նյութեր, մյուսին` բրիտանական ռոք ներկայացնել, գրում են կայքի ստեղծողները։ Այսպիսով, «Ատոմը» կօգնի այցելուին զերծ պահել անպիտան տեղեկատվությունից և մեծացնել հետաքրքրող կոնտենտի մասնաբաժինը։
«Յանդեքսի» Cnews մյուս զրուցակիցներն ասում են, որ «Ատոմի» աշխատանքի առաջին արդյունքները պարզ կլինեն մոտ մեկ տարի անց։
«Ատոմի» թեստավորմանը մասնակցելու ցանկություն ունեցող մասնագետների համար «Յանդեքսը» հետադարձ կապ հաստատելու հնարավորություն է ընձեռել։ –0–