«Յանդեքսը» և ԷԲԳ–ն համակարգչային գիտությունների ֆակուլտետ են բացում
02.04.2014,
13:17
«Յանդեքս» ընկերությունը և «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանը համակարգչային գիտությունների ֆակուլտետ են բացում, որում կպատրաստեն «Տեսական և կիրառական ինֆորմատիկա» և «Ծրագրային ինժեներիա» ուղղությունների մասնագետներ, հաղորդում է digit.ru –ն` հղում անելով ընկերության հաղորդմանը։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Յանդեքս» ընկերությունը և «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանը համակարգչային գիտությունների ֆակուլտետ են բացում, որում կպատրաստեն «Տեսական և կիրառական ինֆորմատիկա» և «Ծրագրային ինժեներիա» ուղղությունների մասնագետներ, հաղորդում է digit.ru –ն` հղում անելով ընկերության հաղորդմանը։
«Համակարգչային գիտությունն այնքան արագ է զարգանում, որ դասական կրթությունը դրա ետևից չի հասցնում։ Մինչդեռ Computer Science–ի բնագավառում մասնագետների պահանջը ներկայում ահռելի է։ Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի հետ մենք ցանկանում ենք ստեղծել մի ֆակուլտետ, որտեղ մարդիկ կկարողանան այդ ոլորտում բարձրագույն կրթություն ստանալ։ Մենք վստահ ենք, որ նրանք պահանջված կլինեն և գիտությունում, և ՏՏ ընկերություններում»,– ասել է Արկադի Վոլոժը` Յանդեքսի գլխավոր տնօրենը։
«Յանդեքսի» հաղորդմամբ` ֆակուլտետի դեկան կդառնա ֆիզիկա–մաթեմատիկական գիտությունների դոկտոր Իվան Արժանցևը, ով նախկինում ղեկավարել է Յանդեքսի ակադեմիական ծրագրերը։ Դասախոսություններ և սեմինարներ կվարեն ԷԲԴ ԱՀՀ դասախոսները, Յանդեքսի աշխատակիցները և տվյալների վերլուծության դպրոցի դասախոսները։
Ֆակուլտետում պարապմունքները կսկսվեն 2014 թվականի սեպտեմբերին։ Բյուջետային տեղերում հաշվառված է 180 մարդ։ Ընդունելության ժամանակ հաշվի կառնվեն մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և ռուսաց լեզվի ՄՊՔ–ի, ինչպես նաև օլիմպիադաների արդյունքները։ -0-