USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+35

Ալեքսանդրն ու Ելենան համացանցի ամենատարածված անուններն են. «Յանդեքս»

22.03.2012, 14:53
«Յանդեքս» որոնողական համակարգը վերջերս գործարկած «մարդկանց որոնում» գործողության շնորհիվ կարողացել է արձանագրել համացանցի ամենատարածված անունները, դրանք են Ալեքսանդրն ու Ելենան, ասվում է հինգշաբթի ընկերության կողմից հրապարակած ուսումնասիրության մեջ:
Ալեքսանդրն ու Ելենան համացանցի ամենատարածված անուններն են. «Յանդեքս»
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի.  /ԱՌԿԱ/. «Յանդեքս» ռուսական խոշորագույն որոնողական համակարգը վերջերս գործարկած «մարդկանց որոնում» գործողության շնորհիվ կարողացել է արձանագրել համացանցի ամենատարածված անունները, դրանք են Ալեքսանդրն ու Ելենան, ասվում է հինգշաբթի ընկերության կողմից հրապարակած ուսումնասիրության մեջ:

Մարդկանց որոնման գործառույթը թույլ է տալիս մարդկանց էջեր գտնել տարբեր սոցցանցերում: Այդ ֆունկցիայի շնորհիվ «Յանդեքսին» հաջողվել է իմանալ, որ բացի Ալեքսանդրից և Ելենայից, տարածված են նաև Սերգեյ, Դմիտրի, Օլգա և Նատալիա անունները: Այդ անունները տարածված են Ռուսաստանի գրեթե բոլոր մարզերում, սական որոշ քաղաքներում առաջատար են դարձել բոլորովին այլ անուններ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այսպես, Վլադիկավկազում ամենատարածված անունն Ալանն է, Ուֆայում և Կազանում առաջին հնգյակում է Ռուսլան անունը:

Տղամարդու ամենաերկար անունը, որն օգտագործվել է սոցցանցերում, Աբդուրահմանգաջին է, կնոջ անունը՝ Վիլհելմինա:

Ուսումնասիրության տվյալներով, օգտագործողների 30 տոկոսը սոցցանցերի իրենց էջում նշում են սեփական անվան ձևերը: Եվս 2 տոկոս էլ իրենց անվան մեջ տառասխալ են արել կամ անվան փոխարեն ուրիշ «բնութագիր» են օգտագործել  (շիկահեր, ընկեր և այլն):

Օգտագործողները նախընտրում են իրենց անունները գրել կիրիլիկ տառատեսակով (90%): Միաժամանակ անվան լատինատառ օգտագործումն ավելի հաճախ կիրառվում են ռուս օգտագործողների կողմից Facebook սոցցանցում (մոտ 50%): Ռուսաստանի «ՎԿոնտակտե» խոշորագույն սոցցանցում իրենց անունները լատինատառ են գրել օգտագործողների միայն 10 տոկոսը:

«Յանդեքսը» մարդկանց որոնման ֆունկցիան գործարկել է 2012 թվականի փետրվարին: Օգտագործելով որոնողական համակարգի այդ հնարավորությունը՝ մարդիկ կարող են գտնել իրենց ընկերների պրոֆիլները հայտնի սոցցանցերում և բլոգհոսթինգներում: Դրա համար բավական է մուտքագրել մարդու անունը: Անհրաժեշտության դեպքում հարցումը կարելի է համալրել տարիքով, բնակության վայրով, աշխատանքի կամ ուսման վայրով:

Համակարգն ինդեքսավորում է ամենաճանաչված ռեսուրսների անհատական էջերը: Դրանց թվում են՝ «ՎԿոնտակտե», «Օդնոկլասնիկի», Facebook սոցիալական ցանցերը, LiveJournal և LiveInternet բլոգհոսթինգները, Twitter միկրոբլոգերի ծառայությունը և այլն: -0-