USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+35

«Յանդեքսն» օգտատերերին 10 անգամ ավելի վատ է պաշտպանում, քան Google–ը

12.04.2013, 12:49
«Յանդեքս» որոնողական ծառայությունը 10 անգամ ավելի շատ վտանգավոր կայքեր է պարունակում, քան Google–ը, նշվում է տեղեկատվական անվտանգության հարցերով զբաղվող AV-Test հետազոտական ընկերության հաշվետվության մեջ, գրում է cnews.ru–ն։
«Յանդեքսն» օգտատերերին 10 անգամ ավելի վատ է պաշտպանում, քան Google–ը
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Յանդեքս» որոնողական ծառայությունը 10 անգամ ավելի շատ վտանգավոր կայքեր է պարունակում, քան Google–ը, նշվում է տեղեկատվական անվտանգության հարցերով զբաղվող AV-Test հետազոտական ընկերության հաշվետվության մեջ, գրում է cnews.ru–ն։

18 ամիսների ընթացքում` 2011 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի փետրվարը, հակավիրուսային լաբորատորիայի մասնագետները ստուգել են մոտ 40 մլն վեբ–կայքեր, որոնց կարելի է «հասնել» հայտնի որոնողական համակարգերի միջոցով։

Google–ի միջոցով բացված 10.9 մլն վեբ–կայքերից 272–ում են մասնագետները վտանգավոր ծրագրային ապահովում հայտնաբերել, ինչը նրանց կողմից ստուգման ենթարկված որոնողական բոլոր համակարգերի շրջանում լավագույն արդյունքն է։

Bing–ը վնասակար կայքերի` 5 անգամ ավելի շատ հղումներ է տվել Google–ի համեմատ` 11 մլն հղումներից 1.3 հազարը վնասակար են եղել, իսկ «Յանդեքսը»` 10 անգամ ավելի` 13.7 մլն հղումներից 3.3 հազարն են վնասակար եղել։

Խոշորագույն որոնողական համակարգերը զինված են օգտագործողներին վարակներից պաշտպանելու ավտոմատ ստուգման տեխնոլոգիաներով։ Հիշեցնենք, որ 2010 թվականին ռուսական որոնողական համակարգը գործարկել է վտանգավոր հղումների հայտնաբերման սեփական տեխնոլոգիան` հիմնված վարքագծի վերլուծության վրա։

Blekko որոնողական համակարգը թեև ամենաքիչ թվով վտանգավոր հղումներն է պարունակել, սակայն հարկ է նշել, որ այս համակարգում ընդամենը 3 մլն կայք է ներկայացված։ -0-