«Յանդեքսն» այժմ հինգ ժամ առաջ կանխատեսում է ճանապարհային խցանումները

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Յանդեքս. Խցանումներ» ծառայությունը, որը թույլ է տալիս ճանապարհների երթևեկության վերաբերյալ տեղեկություն իմանալ, այժմ հինգ ժամ առաջ կանխատեսում է ճանապարհային խցանումները, ինչը պետք է օգնի վարորդներին ծրագրելու իրենց տեղաշարժերը, ասվում է «Յանդեքսի» հաղորդագրության մեջ:
«Յանդեքսի» օգտատերերը պորտալի գլխավոր էջում կտեսնեն խցանումների կանխատեսումը։ «Յանդեքսի» կանխատեսումը հաշվի է առնում ինչպես արդեն ճանապարհային իրավիճակի մասին առկա տեղեկությունը, այնպես էլ եղանակի տեսությունը:
«Նիշը նիշին համընկնող կանխագուշակման հավանականությունն այժմ տատանվում է միջինը 60-70 տոկոս»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
«Յանդեքս. Խցանումներ»-ը օգտատերերին ցույց է տալիս ճանապարհների ծանրաբեռնվածության պատկերը: Դրա համար ծառայությունը տարբեր աղբյուրներից տվյալներ է հավաքում փողոցների ծանրաբեռնվածության վերաբերյալ, վերլուծում է դրանք և արտացոլում է «Յանդեքս. Քարտեզներ» ծառայությունում: Ավելի խոշոր քաղաքներում ծառայությունը հաշվարկում է խցանումների միավորը՝ ծանրաբեռնվածության միջին մակարդակը (առավելագույնը՝ 10 միավոր):
Ճանապարհների խցանումների մասին տեղեկությունն օգտատերերը կարող են ստանալ նաև Google ընկերության քարտեզագրական ծառայության օգնությամբ: -0-