«Յանդեքսը» վտանգավոր և ոչ մանկական կայքերից պաշտպանվելու ծառայություն է գործարկել
03.04.2013,
16:08
Ռուսական «Յանդեքս» խոշորագույն ինտերնետ–ընկերությունը «Յանդեքս.DNS» անվճար ծառայություն է գործարկում, որը կօգնի համակարգչից ու բջջային սարքերից օգտվողներին կանխել վտանգավոր, խարդախ կամ «մեծահասակների» կայքերի հասանելիությունը, հաղորդում է digit.ru –ն` ներկայացնելով ընկերության կայքում հրապարկված հաղորդագրությունը։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսական «Յանդեքս» խոշորագույն ինտերնետ–ընկերությունը «Յանդեքս.DNS» անվճար ծառայություն է գործարկում, որը կօգնի համակարգչից ու բջջային սարքերից օգտվողներին կանխել վտանգավոր, խարդախ կամ «մեծահասակների» կայքերի հասանելիությունը, հաղորդում է digit.ru –ն` ներկայացնելով ընկերության կայքում հրապարկված հաղորդագրությունը։
«Յանդեքս.DNS»–ն հատուկ կոնտենտային ինտերնետ–զտիչ է, որը սահմանափակում է «վտանգավոր» կայքերի հասանելիությունը։ Կայքերը ստուգվում են «Յանդեքսի» մասնագետների կողմից, միաժամանակ նոր ծառայության օգտագործումը, ինչպես նշում են ընկերությունում, չի ազդում ինտերնետի արագության վրա։
Օգտագործողները կարող են կարգավորել «Յանդեքս.DNS»–ը երեք ռեժիմներով` «Առանց զտման», «Անվտանգ»` խարդախ և վտանգավոր կայքերի արգելափակմամբ, «Ընտանեկան»` ոչ միայն վտանգավոր, այլ նաև «մեծերի համար» կոնտենտով կայքերի զտմամբ։ Ծառայության կարգավորման ցուցումները կարելի է ստանալ dns.yandex.ru կայքից։
Ծառայությունը կարելի է օգտագործել սեղանի համակարգիչների, նոութբուքերի, բջջային սարքերի և Wi-Fi հասանելիության (հնարավոր են նաև ZyXEL հասանելիության կետերի համար, բայց այս սարքերի ցուցակն ընդլայնվելու է) կետերի համար։
Տե՛ս նաև «Զտում և ինտերնետի արգելափակում. համաշխարհային փորձ» ինֆոգրաֆիկան։
Ինչպես վտանգավոր կայքերի, այնպես էլ երեխաների համար վնասակար տեղեկությամբ կայքերի արգելափակման խնդիրն ավելի մեծ արդիականություն է ստացել վերջին ժամանակներում։ Նման զտող ծառայություններ կան հակավիրուսային ընկերություններում, կապի օպերատորների մոտ, խոշոր ինտերնետ–ընկերություններում։ Այժմ օրենսդիրները քննարկում են մի օրենսդրական նախաձեռնություն, որը կպարտադրի ինտերնետ–պրովայդերներին տեղեկացնել օգտագործողներին «վնասակար» կայքերի արգելափակման տարբեր լուծումների մասին` ինտերնետին միանալու ժամանակ։-0-