USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+35

Յանդեքսը Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրը նշում է տոնական նկարով

25.01.2013, 12:40
Յանդեքս որոնողական համակարգի գլխավոր էջում հայտնվել է անմոռաց բանաստեղծ և երաժիշտ Վլադիմիր Վիսոցկու դիմանկարը։
Յանդեքսը Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրը նշում է տոնական նկարով

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Յանդեքս որոնողական համակարգի գլխավոր էջում հայտնվել է անմոռաց բանաստեղծ և երաժիշտ Վլադիմիր Վիսոցկու դիմանկարը։

Այսօր` հունվարի 25–ին, Վլադիմիր Վիսոցկին կդառնար 75 տարեկան։

Յանդեքս որոնողականը զարդարել է իր գլխավոր էջը` ընկերության տարբերանշանի վրա Վիսոցկու դիմանկար է և նվագարկիչ` ամենահայտնի և սիրված երգերի հավաքածուով, գրում է «Վեչերնյայա Մոսկվան»։

Վիսոցկին յուրաքանչյուրի համար իրենն է` դա այսօր հաստատում են նաև սոցցանցերը։ Բազմաթիվ օգտագործողներ երեկվանից Вконтакте–ի և Facebook–ի իրենց պատերին են դնում սիրած երգերը։ Ինչ–որ մեկի մոտ` «Բյուրեղապակե տունը լեռան վրա...» («Дом хрустальный на горе..»), Սիրո մասին բալլադ, մյուսի մոտ` հոգեցունց «Գայլորս» («Охота на волков»), «Քմահաճ նժույգներ» ("Кони привередливые") կամ փիլիսոփայական Գրքային երեխաների մասին բալլադը, զվարճալի «Ակնհայտը` անհավատալի» հեռուստահաղորդմանն ուղղված նամակը» ("Письмо в редакцию телепередачи "Очевидное-невероятное"), «Երկխոսություն հեռուստացույցի մոտ» ("Диалог у телевизора") և շատ այլ երգեր։

Twitter–ում Վիսոցկի տեգով կարելի է գտնել հազարավոր շնորհավորանքներ, երաժշտի մասին հոդվածների ռեպոստեր և տարբեր լուսանկարներ, գրում է «Վեչերնյայա Մոսկվան»։ -0-