USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+35

Յանդեքսը փակել է ճանաչում չվայելող ծառայությունները

11.02.2013, 20:05
Յանդեքս ընկերությունը երկու ծառայություն է փակել` «Գույներ» («Краски») և «Բլոգոլորտի զարկերակը» («Пульс блогосферы»), ինչը նշանակում է, որ ընկերությունը որոշել է ուժերը կենտրոնացնել իր առանցքային նախագծերի շուրջ, ՌԻԱ Նովոստին են հայտնել Յանդեքսի մամուլի ծառայությունից։
Յանդեքսը փակել է ճանաչում չվայելող ծառայությունները
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Յանդեքս ընկերությունը երկու ծառայություն է փակել` «Գույներ» («Краски») և «Բլոգոլորտի զարկերակը» («Пульс блогосферы»), ինչը նշանակում է, որ ընկերությունը որոշել է ուժերը կենտրոնացնել իր առանցքային նախագծերի շուրջ, ՌԻԱ Նովոստին են հայտնել Յանդեքսի մամուլի ծառայությունից։

«Այդ ծառայությունները ճանաչում չունեին։ Իսկ դրանց փակումը բացատրվում է այն հանգամանքով, որ ցանկանում ենք ուժերը կենտրոնացնել ավելի կարևոր ու առանցքային նախագծերի շուրջ»,– ասել է ընկերության մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Ծառայությունները փաստացիորեն փակվել են նախորդ շաբաթ։

«Յանդեքս.Գույներ» ծառայությունը գործարկվել էր 2007 թվականին։ Այն հնարավորություն էր տալիս հատուկ գործիքների միջոցով տարբեր նկարներ ստեղծել, օրինակ` բացիկներ։ «Բլոգոլորտի զարկերակ» ծառայությունը ներկայացնում էր վիճակագրությունն ըստ առանցքային բառերի։ Վերջին շրջանում առաջին ծառայությունից օգտվում էր օրական 200, իսկ երկրորդից` օրական 150 մարդ։-0-