USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

«Յանդեքս»–ը կունենա .yandex սեփական դոմենային գոտի

21.05.2013, 11:55
Համացանցի տարածքը կարգավորող ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers) միջազգային ոչ առևտրային ընկերությունը հավանության է արժանացրել ռուսական «Յանդեքս» ընկերության կողմից սեփական .yandex  դոմենային գոտու ստեղծման հայտը։
«Յանդեքս»–ը կունենա .yandex սեփական դոմենային  գոտի

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/.  Համացանցի տարածքը կարգավորող ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers) միջազգային ոչ առևտրային ընկերությունը հավանության է արժանացրել ռուսական «Յանդեքս» ընկերության կողմից սեփական .yandex  դոմենային գոտու ստեղծման հայտը։

«Առայժմ մենք ծրագրում ենք օգտագոծել վերին մակարդակի դոմեն մեզ համար։ «Յանդեքսը» տարածաշրջանային շատ դոմեններ ունի yandex.ua, yandex.kz և այլն։ Հավանաբար, .yandex–ում կլինի նույն տեղեկությունը` որոնում, մեր ծառայությունները և տեղեկություն «Յանդեքս» ընկերության մասին։ Ժամանակի ընթացքում մարդիկ կսովորեն օգտվել վերին մակարդակի դոմեններից, նրանց հարմար կլինի «Յանդեքս» մտնել .yandex–ով»,– «Իզվեստիային» հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

«Յանդեքսում» չեն բացառում, որ հետագայում իրենց գոտում կգրանցեն նաև այլ կազմակերպությունների կայքեր և խոստանում են այդ հարցում հավատարիմ մնալ ընդունված կանոններին, հաղորդում է rbc.ru–ն։

Հիշեցնենք, որ իրավաբանական անձանց վերին մակարդակի սեփական դոմեններ ստեղծելու թույլտվության որոշումն ընդունվել է ICANN–ի կողմից 2011 թվականին։ Դրա պատճառը պահանջված, վաղուց գոյություն ունեցող միջազգային (.com, .net և այլն) և ազգային հասցեների (.ru, .su, .uk և այլն) պակասն է։

Կայքի բետա–տարբերակը հասանելի կլինի 2013 թվականի հուլիսին։ Սակայն նոր ծառայությունը փորձարկել ցանկացողները կարող են հարցում ուղարկել որոնողականի էջին։ -0-