USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 22, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Յանդեքսը չորրորդ տեղում է որոնողական հարցումների քանակի թվով

07.02.2013, 11:22
Ռուսական «Յանդեքս» որոնողական համակարգը աշխարհում չորրորդն է հարցումների մշակման թվով։ Նա առաջ է անցել  Microsoft ընկերության որոնողական համակարգից և առջևում է թողել միայն Google, Baidu և Yahoo համակարգերին, գրում է GigaOm–ը` վկայաբերելով ComScore վերլուծական ընկերության տվյալները։
Յանդեքսը չորրորդ տեղում է որոնողական հարցումների քանակի թվով
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսական «Յանդեքս» որոնողական համակարգը աշխարհում չորրորդն է հարցումների մշակման թվով։ Նա առաջ է անցել  Microsoft ընկերության որոնողական համակարգից և առջևում է թողել միայն Google, Baidu և Yahoo համակարգերին, գրում է GigaOm–ը` վկայաբերելով ComScore վերլուծական ընկերության տվյալները։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ռուսական համակարգը դեռ նոյեմբերին հետևում էր առաջ անցել Microsoft–ի որոնողական համակարգը (Bing ծառայություն, որոնում microsoft.com և այլ կայքերում), իսկ դեկտեմբերին արդեն ամրապնդել էր դիրքը։ ComScore–ի տվյալներով` դեկտեմբերին «Յանդեքսում» կատարված հարցումների թիվը կազմել է 4,84 մլրդ (համաշխարհային շուկայի 2,8%–ը), իսկ Microsoft–ինը` 4,48 մլրդ (համաշխարհային շուկայի 2,5%–ը)։

Միաժամանակ GigaOm–ը նշում է, որ «Յանդեքսը» դեռ հետ է մնում Microsoft–ից օգտատերերի քանակով` 47.4 միլիոն 268.6 միլիոնի դիմաց։

Ամենախոշոր որոնողական համակարգի դիրքում կրկին Google–ն `. դեկտեմբերին այստեղ գրանցվել է 114,73 միլիարդ հարցում (65,2%)։ Երկրորդ հորիզոնականում է չինական Baidu որոնողական համակարգը` 14,4 միլիարդ հարցում (8,2%), իսկ երրորդ տեղում է Yahoo–ն` 8,63 մլրդ հարցումով (4,9%)։

«Յանդեքսը» ռուսական շուկայի առաջատար որոնողական համակարգն է։ Ըստ Liveinternet ծառայության, այն զբաղեցնում է շուկայի 60 տոկոսը։ Երկրորդ տեղում է  Google–ը` 26 տոկոս մասնաբաժնով։-0-