«Յանդեքս.Պոչտա»-ն սկսել է SMS–ների միջոցով հիշեցնել հասցեատերերին նամակների մասին

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Յանդեքս» ռուսական ինտերնետ ընկերությունն իր փոստային ծառայությունում ավելացրել է անվճար SMS–ների միջոցով մուտքային նամակի մասին հիշեցումների ուղարկման գործառույթը, ինչը թույլ կտա հասցեատիրոջը տեղեկանալ մուտքային հաղորդագրության մասին, եթե նա ինտերնետի հասանելիություն չունի, հաղորդում է digit.ru–ն` հղում անելով ընկերության հաղորդագրությանը։
«Ձեր զրուցակիցը կկարողանա պատասխանել նամակին ցանկացած տեղից, և նրան բոլորովին հարկավոր չէ բացել իր փոստարկղը և մուտքագրել լոգինն ու ծածկագիրը»,– հաստատում են «Յանդեքսի» ներկայացուցիչները։
Սակայն նամակն ընթերցելու համար հասցեատիրոջից ամեն դեպքում կպահանջավի ինտերնետի հասանելիությունը` SMS–ը բաղկացած է ուղարկողի հասցեից և հղումից, որը բրաուզերում բացելով, հնարավոր է ընթերցել նամակը և պատասխանել դրան։ Միաժամանակ հասցեատերը ստիպված չէ «Յանդեքս. Փոստի» օգտատեր լինել, ինչպես նաև մուտքագրել իր փոստարկղի լոգինը և ծածկագիրը։
Տվյալ գործառույթն ակտիվացնելու համար «Յանդեքս.Պոչտա»-ի օգտատերն էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելիս պետք է մատնանշի հասցեատիրոջ բջջային հեռախոսահամարը և նշի համապատասխան կետը` «նամակն ուղարկելուց հետո ուղարկել հասցեատիրոջը SMS հիշեցում»։ «Յանդեքսի» ներկայացուցիչները չեն տեղեկացնում, արդյոք հասցեատերը հնարավորություն ունի՞ արգելափակելու նման SMS- հաղորդագրությունները։ –0–