«Յանդեքս» որոնողական համակարգից օգտվողները տոնական օրերին շնորհավորանքներ և ֆիլմեր են փնտրել
09.01.2013,
20:46
Անցած տոներին ինտերնետից օգտվողները «Յանդեքս» ռուսական խոշորագույն որոնողական համակարգում փնտրել են գեղեցիկ շնորհավորանքներ, ինչպես նաև` կինոաշխարհի նորույթներ, վկայում է «Յանդեքս» ընկերության կողմից ՌԻԱ Նովոստիին տրամադրած վարկանիշը` դեկտեմբերի 30–ից հունվարի 6–ն ընկած ժամանակահատվածի համար, գրում է digit.ru–ն։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Անցած տոներին ինտերնետից օգտվողները «Յանդեքս» ռուսական խոշորագույն որոնողական համակարգում փնտրել են գեղեցիկ շնորհավորանքներ, ինչպես նաև` կինոաշխարհի նորույթներ, վկայում է «Յանդեքս» ընկերության կողմից ՌԻԱ Նովոստիին տրամադրած վարկանիշը` դեկտեմբերի 30–ից հունվարի 6–ն ընկած ժամանակահատվածի համար, գրում է digit.ru–ն։
Ցուցակի առաջին տեղում է «2013 օձի տարվա շնորհավորանքներ» հարցումը, երկրորդ տեղում` «Սուրբծննդյան շնորհավորանքներ»։ Վարկանիշի երրորդ տեղը զբաղեցրել է «Երեք հսկաներ հեռավոր ափերում» մուլտֆիլմը (հարցումը` «երեք հսկաներ հեռավոր ափերում դիտել օնլայն»), իսկ չորրորդ տեղում է սեզոնային ավանդական «սուրբծննդյան գուշակությունները»։
Հարցումների առաջին տասնյակում են կինոնորույթները` «Однолюбы», «Կյանք Պի», «Հաջողության ջենտլմենները» (2012), «Կոշկավոր կատուն», «Վարենկա. Եվ դժբախտության, և ուրախության մեջ», «Շնորհավոր Նոր տարի, մայրիկներ», մինչդեռ «անվճար թանգարաններ 2013 թվականի ամանորյա տոներին» հարցումը տեղ է գտել միայն երկրորդ տասնյակում։
Ամենաճանաչված անձանց ցուցակը գլխավորել է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, ով հայտարարել էր ֆրանսիական անձնագիրը հանձնելու մտադրության մասին և նախորդ շաբաթ ռուսական քաղաքացիություն ստացել։
Բացի այդ, ռուսներին հետաքրքրել են ինչպես «2013 հունվարի մեկից գործող տուգանքները», այնպես էլ հանելուկային «դեմենցիան» (ձեռքբերովի տկարամտություն, վարկանիշում «Յանդեքսի» վերլուծաբանները այդ տերմինը հստակ բացատրել չկարողացան` ենթադրելով, թե դա, հնարավոր է, ինչ–որ հեռուստավիկտորինայի հարցի վերջին մասն է)։
«Յանդեքսը» ռուսական խոշոր ինտերնետ–ընկերություն է։ Այն ունի համանուն որոնողական համակարգ, որը զբաղեցնում է ինտերնետ որոնման ռուսական շուկայի մոտ 60 տոկոսը, ինչպես նաև ունի այլ ծառայություններ։ -0-