USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+36

«Յանդեքս» որոնողական համակարգը նշում է իր 15–ամյակը

24.09.2012, 12:42
1997 թվականի սեպտեմբերի 23–ին ծանուցված «Յանդեքս» որոնողական համակարգը կիրակի նշում էր իր 15–ամյակը։ Այդ ընթացքում այն հասցրել է սովորական որոնողական համակարգից վերածվել մեծ թվով լրացուցիչ ծառայություններով ռուսական խոշորագույն ինտերնետ–ռեսուրսի, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
«Յանդեքս» որոնողական համակարգը նշում է իր 15–ամյակը

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 1997 թվականի սեպտեմբերի 23–ին ծանուցված «Յանդեքս» որոնողական համակարգը կիրակի նշում էր իր 15–ամյակը։ Այդ ընթացքում այն հասցրել է սովորական որոնողական համակարգից վերածվել մեծ թվով լրացուցիչ ծառայություններով ռուսական խոշորագույն ինտերնետ–ռեսուրսի, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Յանդեքս» որոնողական համակարգն առաջին անգամ ներկայացվել է Softool ցուցահանդեսին Մոսկվայում։ Այն հաշվի է առնում ռուսաց լեզվի ձևաբանությունը և բառերի միջև ընկած տարածությունը, ինչպես նաև կարողանում է դասավորել փաստաթղթերն ըստ հարցման խնդրին համապատասխանության ցուցանիշով` այն ժամանակ դրանք բացառիկ տեխնոլոգիաներ էին։

Ի սկզբանե որոնողական համակարգը զարգանում էր «Յանդեքսի» ներկայիս գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժի հիմնած և անհատական համակարգիչներ վաճառող CompTek ընկերության շրջանակներում։ 2000 թվականին CompTek–ի բաժնետերերը որոնողականն առանձին բիզնեսի վերածեցին՝ հիմնելով «Յանդեքս» ընկերությունը, որը ներկայում զբաղվում է որոնողական համակարգի զարգացմամբ։

Ընկերության հիմնադրման պահին որոնողական համակարգն արդեն երկու տարի էր, ինչ փորձում էր գումար վաստակել` «Յանդեքսի» կայքի համատեքստային գովազդն առաջին անգամ հայտնվել է 1998 թվականին։ 2001 թվականին ընկերությունը գործարկել է համատեքստային գովազդի տեղադրման ավտոմատ «Յանդեքս Դիրեկտ» համակարգը, իսկ արդեն 2002 թվականի օգոստոսին «Յանդեքսը» ծրագրված ժամկետից կես տարի շուտ դուրս է եկել ինքնածախսածածկման։-0-