USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+36

«Յանդեքս» ընկերությունը հագուստի նոր ինտերնետ հիպերմարկետ է գործարկել

25.09.2012, 16:10
«Յանդեքս» ընկերությունը Ռուսաստանի և Ուկրաինայի ինտերնետ խանութներից ապրանքի նոր ագրեգատոր են գործարկել, որը թույլ կտա համեմատել հագուստի հարյուրավոր առցանց կատալոգների առաջարկները, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են ընկերության ներկայացուցիչները, հաղորդում է digit.ru-ն:
«Յանդեքս» ընկերությունը հագուստի նոր ինտերնետ հիպերմարկետ է գործարկել

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Յանդեքս» ընկերությունը Ռուսաստանի և Ուկրաինայի ինտերնետ խանութներից ապրանքի նոր ագրեգատոր են գործարկել, որը թույլ կտա համեմատել հագուստի հարյուրավոր առցանց կատալոգների առաջարկները, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են ընկերության ներկայացուցիչները, հաղորդում է digit.ru-ն:

Նոր ծառայության հիմքում ընկած է «Յանդեքս.Մարկետի» գաղափարը: Սակայն, ինչպես հաստատում են «Յանդեքսի» ներկայացուցիչները, այժմ շեշտը վիզուալ ընտրության վրա է դրվել: Որոնման արդյունքներում հնարավոր է տեսնել, թե ինչպիսի տեսք ունի իրը, իսկ ցանկության դեպքում մոտեցնել այն և ավելի մանրամասն նայել:

 «Յանդեքսի» նոր ծառայությունը հագուստի լայն ընտրություն է տրամադրում մեծերի, երեխաների, ապագա մայրերի և սպորտի պարապմունքների համար:

Ծառայությունում տարբեր ֆիլտրներ են իրականացվել, որոնք թույլ են տալիս հագուստը փնտրել ըստ պիտակի, չափսի, մոդելի և գնի: Նաև հնարավոր է կողմնորոշվել տարբեր համակարգերի միջև՝ եվրոպական և ռուսական:

Օգտատերերը նաև կկարողանան կոմնորոշվել մյուս օգտատերերի վարկանիշներով և արձագանքներով: -0-