USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 22, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Google–ը 13 տարվա ամենակարևոր փոփոխությունն է կատարել իր որոնողական համակարգում

28.09.2013, 14:35
Google ընկերությունը Google.com (աշխարհի ամենաճանաչված որոնողական համակարգը) իր կայքի համար ներկայացրել է Hummingbird անվանումով նոր ալգորիթմը, գրում է cnews.ru–ն`հղում անելով The New York Times–ին։
Google–ը 13 տարվա ամենակարևոր փոփոխությունն է կատարել իր որոնողական համակարգում
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Google ընկերությունը Google.com (աշխարհի ամենաճանաչված որոնողական համակարգը) իր կայքի համար ներկայացրել է Hummingbird անվանումով նոր ալգորիթմը, գրում է cnews.ru–ն`հղում անելով The New York Times–ին։

Ծանուցումը նվիրված էր որոնողական համակարգի 15–ամյակին և կայացել է այն ավտոտնակում, որը Google–ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը (Sergey Brin) և Լարի Փեյջը (Larry Page) վարձել էին իրենց ապագա բիզնեսը սկսելու համար։

2000թ.–ից ի վեր այս նոր ալգորիթմը Google–ի որոնողական համակարգի ամենակարևոր փոփոխությունն է, հայտնել է Google–ի ավագ փոխնախագահ Էմիթ Սինհալը (Amit Singhal), ով անցկացրել է շնորհանդեսը։

Նոր մոտեցման շնորհիվ մշակվումեն ավելի երկար ու բարդ հարցումները, որոնք կազմում են Google որոնողական համակարգի միջոցով օգտատերերի կողմից իրականացված բոլոր հարցումների շուրջ 90 տոկոսը։

Նոր ալգորիթմը հասկանում է բառերի նշանակությունն ու բառերի միջև կապը։ Մինչ օրս Google–ը մշակում էր այնպիսի ալգորիթմներ, որոնք ներկայացնում էին «բանալի» բառերի շնորհիվ համընկած արդյունքները։

Google–ի ներկայացուցիչները բացատրել են, որ նոր ալգորիթմը պետք է երկու պատճառով։ Առաջին հերթին, օգտատերերն ավելի հաճախ են որոնողական համակարգում բարդ հարցումներ կատարում, երկրորդ հերթին` նրանք հաճախ են օգտվում որոնողական համակարգից բջջային սարքերից` օգտագործելով երկար հարցերի ձայնային ճանաչման գործառույթը։

Google–ից տեղեկացրել են, որ Google.com–ի որոնողական համակարգում  փոփոխությունները կատարվել են դեռ մեկ ամիս առաջ` չնայած այդ ժամանակահատվածում օգտատերերը կարող էին նաև չնկատել որևէ փոփոխություն։

Պետք է հիշեցնել, որ 2012թ.–ին Google–ը գործարկեց Knowledge Graph անվանումով նախագիծը։ Երբ օգտատերը  որևէ հայտնի օբյեկտի կամ մարդկանց որոնում է կատարում համացանցում Google.com որոնողական համակարգի օգնությամբ, էկրանի աջ հատվածում կարճ տեղեկանք է հայտնվում որոնման առարկայի մասին, ներառյալ այն օբյեկտները, որոնք նույնպես կարող են հետաքրքրել օգտագործողին։

Որոնման նոր ալգորիթմն իմաստաբանական որոնման ուղղության հերթական քայլերից է։ Սակայն ի տարբերություն Knowledge Graph–ի, նոր ալգորիթմը կփորձի հասկանալ ոչ միայն ճանաչված անձնավորությունների և օբյեկտների միջև կապը, այլ նաև ցանկացած բառերով ձևակերպված հարցումը։

Google.com–ն աշխարհի ամենահայտնի որոնողական համակարգն է։ StatCounter–ի տվյալով` այս համակարգի օգնությամբ է իրականացվում բոլոր հարցումների 90 տոկոսը։ Երկրորդ տեղում Bing–ն է` 3.5 տոկոս մասնաբաժնով, երրորդ տեղում` Yahoo!–ն` 3 տոկոս մասնաբաժնով։-0