USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 22, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Mail.ru Group-ը դեռևս չի ծրագրում հրաժարվել Google որոնողական համակարգից. գխավոր տնօրեն

24.02.2012, 14:24
Mail.ru Group ռուսական ինտերնետային ընկերությունը չի ծրագրում առաջիկայում հրաժարվել Google որոնողական համակարգից, որն օգտագործում է սեփական որոնողական տեխնոլոգիաների հետ միասին, ուրբաթ «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Գրիշինը:
Mail.ru Group-ը դեռևս չի ծրագրում հրաժարվել Google որոնողական համակարգից. գխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Mail.ru Group ռուսական ինտերնետային ընկերությունը չի ծրագրում առաջիկայում հրաժարվել Google որոնողական համակարգից, որն օգտագործում է սեփական որոնողական տեխնոլոգիաների հետ միասին, ուրբաթ «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Գրիշինը:

Mail.ru Group-ն օգտագործում է Google-ի տեխնոլոգիաները 2010 թ.-ի սեպտեմբերից: Նախորդ տարվա նոյեմբերի դրությամբ «Поиске@Mail. ru»-ի հայցերի երկու երրորդը մշակվել է հենց Google-ի օգնությամբ, հայտարարել են Mail.ru Group-ի ներկայացուցիչները:

«Մեզ դուր է գալիս այն հիբրիդային ապրանքը, որը ստացվել է մեր որոնողական տեխնոլոգիաների և Google-ի համատեղ օգտագործման շնորհիվ: Այդ պատճառով մենք չենք պատրաստվում հրաժարվել Google-ից», - ասել է «ՌԻԱ Նովոստիին» Գրիշինը:-0-