Համացանցից օգտվողներն այսօր ծաղիկներ և սիրո մասին ֆիլմերն են փնտրում
14.02.2013,
11:38
Սուրբ Վալենտինի օրը ինտերնետից օգտվողները համացանցում ծաղիկներ և սիրո մասին ֆիլմեր են փնտրում։ Նրանց որոնումներում տեղ են գտել նաև փետրվարի 14–ը նշելու այլընտրանքային առիթներն ու այնպիսի շնորհավորանքները, որոնցում «ակնարկ» կա, ՌԻԱ Նովոստիին են պատմել Google և «Յանդեքս» ընկերություններից, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Սուրբ Վալենտինի օրը ինտերնետից օգտվողները համացանցում ծաղիկներ և սիրո մասին ֆիլմեր են փնտրում։ Նրանց որոնումներում տեղ են գտել նաև փետրվարի 14–ը նշելու այլընտրանքային առիթներն ու այնպիսի շնորհավորանքները, որոնցում «ակնարկ» կա, ՌԻԱ Նովոստիին են պատմել Google և «Յանդեքս» ընկերություններից, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Google–ը դիտարկել է «սեր» բառով հարցումները, որոնք ստացվել են Ռուսաստանի օգտագործողներից փետրվարի 7–ից 13–ն ընկած ժամանակահատվածում։ Ինչպես պարզվեց, սուրբ Վալենտինի օրվա նախաշեմին Google–ից օգտվողներին հետաքրքրել են ֆիլմեր սիրո մասին` բացի համանուն արտահայտությունից, թոփ–հարցումների ցուցակում են «Ամառ։ Համադասարանցիներ։ Սեր» և «Ներիր սիրո համար» ֆիլմերի անվանումները, ինչպես նաև «Սեր և պատիժ» և «Արգելված սեր» թուրքական սերիալները։
Google–ի տարածված թեմատիկ հարցումների շարքում են նկարներ, բանաստեղծություններ և մեջբերումներ սիրո մասին, ինչպես նաև սիրային գուշակություններ և խորհուրդներ զգացմունքները պահպանելու մասին։ Օգտագործողները փորձել են իմանալ` «ի՞նչ է սերը», պլատոնական սիրո սահմանումը և նույնիսկ «համաժողովրդական սերը»։
«Յանդեքս» ընկերությունը վերլուծել է փետրվարի 14–ի թեմատիկ հարցումները և պարզել է, որ օգտագործողները փնտրում են ռեստորաններ ժամադրությունների համար, ռոմանտիկ կատակերգություններ և երաժշտություն, ինչպես նաև ճանաչում վայելող ժամանցը` երկնային լապտերները։ Պահանջված են նաև շնորհավորանքների տեքստերը, այդ թվում` «փետրվարի 14–ի ակնարկով շնորհավորանքները»։ Անակնկալներ ծրագրելով սիրելիի համար` «Յանդեքսի» օգտագործողները փնտրել են ծաղիկների, ընդ որում` հատկապես վարդերի և հերբերաների առաքման ծառայություններ։
Միաժամանակ, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ոչ բոլոր օգտագործողներն են ծրագրում նշել փետրվարի 14–ը որպես սիրահարների օր։ «Յանդեքսի» տվյալներով, պահանջված է այդ օրվա այլընտրանքային տեղեկությունը` «համակարգողի օր», «հոգեկան հիվանդությամբ տառապողների օր Գերմանիայում» և նույնիսկ «պահպանակի օր»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Foursquare ծառայությունը գործարկել էր երկու հատուկ էջ Վալենտինի օրվա կողմնակիցների և հակառակորդների համար` վերջիններին Foursquare–ն ապահովել է մոտակա բարերի մասին տեղեկություններով։ -0-