USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Google-ի օգտատերերը կկարողանան պահպանել որոնման սարքավորումները Google ակաունտներում

22.08.2012, 14:17
Google ինտերնետ ընկերությունը թույլ է տվել օգտատերերին պահպանել սարքավորումները և նախապատվությունները իրենց Google ակաունտների որոնողական ծառայությունն օգտագործելիս, ասվում է Google+ սոցիալական ցանցի պաշտոնական էջում տեղադրված ընկերության հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Google-ի օգտատերերը կկարողանան պահպանել որոնման սարքավորումները Google ակաունտներում

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Google ինտերնետ ընկերությունը թույլ է տվել օգտատերերին պահպանել սարքավորումները և նախապատվությունները իրենց Google ակաունտների որոնողական ծառայությունն օգտագործելիս, ասվում է Google+ սոցիալական ցանցի պաշտոնական էջում տեղադրված ընկերության հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսուհետ դուք կարող եք պահպանել որոնման սարքավորումները, օրինակ՝ նախընտրելի լեզուն կամ միացված ակնթարթային որոնումը՝ Google ակաունտի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Որոնման նախապատվությունը հնարավոր է սարքավորել https://www.google.com/preferences հատուկ էջում:

Այսպիսով, եթե օգտատերը մուտք գործի իր Google ակաունտ և օգտվի Google որոնողական համակարգից, իր որոնման սարքավորումները կկիրառվեն անկախ նրանից, թե ինչ բրաուզեր կամ սարքավորում է այն օգտագործում հասանելիության համար:

Նախկինում օգտատերի որոնողական նախասիրությունները պահպանվում էին միայն բրաուզերի մակարդակում, նշում է Search Engine Lan պարբերականը: Նոր գործառույթի օգնությամբ Google-ը շարունակում է Google ակաունտների հետ որոնողական ծառայության ինտեգրումը, նախկինում ընկերությունը թեստային ռեժիմով գործարկել է օգտատերի փոստային Gmail ակաունտի բովանդակությունը որոնողական համակարգի միջոցով ինդեքսացիայի հնարավորությունը:

Google որոնողական ինտերնետ ծառայությունը խոշորագույնն է աշխարհում, սակայն Ռուսաստանում այն զիջում է «Յանդեքս» որոնողական համակարգին՝ զբաղեցնելով ռուսական որոնողական շուկայի շուրջ 25 տոկոսը: -0-