USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Google–ը որոշել է ստուգել Gmail–ի օգտագործողների գաղտնաբառերի արտահոսքի մասին տվյալները

10.09.2014, 15:34
Google–ը ստուգում է Gmail–ի օգտագործողների` բաց հասանելիության մեջ հայտնված գաղտնաբառերի արտահոսքի մասին տվյալները, հաղորդում է Փրայմը` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։  
Google–ը որոշել է ստուգել Gmail–ի օգտագործողների գաղտնաբառերի արտահոսքի մասին տվյալները

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Google–ը ստուգում է Gmail–ի օգտագործողների` բաց հասանելիության մեջ հայտնված գաղտնաբառերի արտահոսքի մասին տվյալները, հաղորդում է Փրայմը` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։ 

«Մեր մասնագետներն այժմ պարզում են, թե ինչ է կատարվել»,– հայտնել են Google–ի ռուսական մամուլի ծառայությունում։ Ընկերությունը խորհուրդ է տալիս ընտրել գաղտնաբառի ավելի բարդ կոմբինացիա և կցել ըքաունթը բջջային հեռախոսահամարին։ Google–ում ավելացրել են, որ ընկերությունը կոդավորում է տեղեկատվության հոսքն իր տվյալների կենտրոնների միջև։

«ՎԿոնտակտեի» մամուլի քարտուղար Գեորգի Լոբուշկինը հայտնել է, որ սոցցանցի ղեկավարությունը կսառեցնի իր այն օգտագործողների ըքաունթները, որոնք կցված են Gmail–ի փոստարկղերին։

Ռոսկոմնադզորը հիմքեր չի տեսնում ստուգելու համար «Յանդեքսի», Mail.ru–ի և Gmail–ի փոստային ծառայությունների օգտագործողների գաղտնաբառերի զանգվածային արտահոսքի ստուգման համար, հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Վադիմ Ամպելոնսկին։ «Էլեկտրոնային փոստի գաղտնաբառերն ու լոգիններն անձնական տվյալներ չեն համարվում։ Մենք ստուգման համար հիմքեր չունենք»,– հայտնել է նա։

Հրապարակային հասանելիության մեջ են հայտնվել Google–ի Gmail փոստային ծառայության հաշվառման գրառումների 5 մլն գաղտնաբառեր և լոգիններ, չորեքշաբթի հայտնել է Cnews պորտալը։ Բազայում են Gmail 4.93 մլն փոստարկղերի
գաղտնաբառեր։ Դրանց թվում կան ինչպես ռուսալեզու փոստարկղեր, այնպես էլ անգլալեզու և իսպանալեզու փոստարկղեր, գրում է պարբերականը։
 
Հաշվի առնելով կիրակի և երկուշաբթի «Յանդեքսի» և Mail.ru–ի օգտագործողների գաղտնաբառերի հոսքերը, խափանված փոստարկղերի համախառն ծավալը կազմել է մոտ 10 հազար հատ։ «Յանդեքսում» և Mail.ru–ում ավելի վաղ հայտնել էին, որ ըքաունթների մեծ մասը չի օգտագործվում կամ ստեղծվել է ռոբոտների կողմից։ -0-