Facebook-ը կպատժի «լայքեր» դնելու և վերագրառելու խնդրանքների համար
11.04.2014,
13:50
Facebook–ը էջերին կպատժի սպամի համար, ասվում է սոցիալական ցանցի բլոգում, հաղորդում է therunet.com–ը։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Facebook–ը էջերին կպատժի սպամի համար, ասվում է սոցիալական ցանցի բլոգում, հաղորդում է therunet.com–ը։
Սոցցանցի աշխատակազմը կարծում է, որ որոշ հրապարակումներ չափազանց մեծ թվով դիտումներ ունեն, և ծրագրում է դրանց դեմ պայքար ծավալել։
Facebook–ը սոցցանցում երեք հիմնական տեսակի սպամ է առանձնացրել։ Նախևառաջ, դրանք այն գրառումներն են, որոնք ուղղակիորեն խնդրում են օգտագործողներին «հավանել», մեկնաբանել կամ վերագրառում կատարել։ Ինչպես նշում է Facebook–ը, շատերը կատարում են այդ հրահանգները, և դրա հաշվին տվյալ գրառումն ավելի մեծ թվով դիտումներ է ստանում, քան կարող էր ունենալ առանց դրա։
Բայց արդյունքում օգտագործողները դժգոհ են մնում, որ իրենց ժապավենում հայտնվում են անիմաստ գրառումներ, և կարծում են, որ դրանք 15 տոկոսով պակաս կարևոր են, քան համեմատելի թվով հավանություններով, մեկնաբանություններով և վերագրառումներով մյուս հրապարակումները։
Սպամի երկրորդ տեսակը հաճախ հրապարակվող կոնտենտն է։ Facebook–ի օգտագործողների պնդմամբ, որոշ լուսանկարներ կամ տեսանյութեր կրկին ու կրկին բեռնվում են Facebook, և կորցնում են արդիականությունը։
Գրառումների երրորդ տեսակը, որի դեմ պատրաստվում է պայքարել Facebook–ը, սպամ–հղումներն են։ Որոշ գրառումներ տարբեր, հաճախ, կեղծ ձևերով փորձում են ստիպել օգտագործողին անցնել հղումով։ Օրինակ, առաջարկելով ֆոտոալբոմի դիտում։ Իսկ հետո պարզվում է, որ հղումը տանում է մի կայք, որտեղ միայն գովազդ է տեղադրված։
Facebook–ն էջերի ադմինիստրատորներին հանգստացնում է, որ նորամուծությունները չեն անդրադառնա նրանցից մեծ մասին, այլ ուղղված են սպամերների դեմ։ Այնուամենայնիվ, սոցցանցի ներկայացուցիչները զգուշացնում են բարեխիղճ ադմինիստրատորներին, որ նոր մեխանիզմների ներդրման ժամանակ նրանց էջերում էլ կարող է դիտումների որոշակի նվազում նկատվել։ -0-