Amazon կայքի խափանումների հետևանքով բոլոր ապրանքները հնարավոր է եղել գնել 1 պեննիով
15.12.2014,
11:13
Amazon կայքի խափանումների հետևանքով բոլոր ապրանքները հնարավոր է դարձել գնել 1 պեննիով (մոտավորապես 8 լումա), հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Amazon կայքի խափանումների հետևանքով բոլոր ապրանքները հնարավոր է դարձել գնել 1 պեննիով (մոտավորապես 8 լումա), հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Խնդիրը վերացվել է մի քանի ժամ անց։ Ընկերությունը հաստատում է, որ պատվերների մեծ մասը չեղարկվել է մինչև գնորդներին ուղարկելը։ Վաճառողները պատրաստվում են դատարան դիմել ստացված վնասների համար, որոնք 10-ից 100 հազար ֆունտ ստեռլինգ են կազմում։
«Ես խնդրել եմ Amazon–ին չեղարկել պատվերները,սակայն ընկերությունը դեռ ուղարկում է դրանք և ինձ հսկայական հաշիվներ ներկայացնում։ Ինչ–որ մեկը պետք է անպայման պատասխան տա այս ամենի համար։ Այս տեմպ շարունակվելու դեպքում ես մինչև հունվարի վերջը կսնանկանամ»,– Mirror–ը ներկայացնում է գործարար Ջուդիտ Բլեքֆորդի խոսքը։ Վերջինի ընկերությունը Amazon կայքի միջոցով երեխաների համար նախատեսված ապրանքներ է վաճառում։ Նրա խոսքով` վնասն ավելի քան 20 հազար ֆունտ է կազմել։
«Մենք այժմ ստուգում ենք պատվերների մի ոչ մեծ քանակ, որոնք մշակվել են, և կապ կհաստատենք անմիջականորեն այն վաճառողների հետ, որոնց հետ խնդիր է առաջացել»,– ասված է ընկերության հայտարարության մեջ։-0-