USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 22, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Հայաստանում կիբերանվտանգության իրավիճակը վերջին տարիներին արմատապես փոխվել է. փորձագետ

08.10.2013, 16:54
Հայաստանում կիբերանվտանգության իրավիճակը վերջին տարիներին արմատապես փոխվել է, երեքշաբթի լրագրողներին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Հայաստանում կիբերանվտանգության իրավիճակը վերջին տարիներին արմատապես փոխվել է. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կիբերանվտանգության իրավիճակը վերջին տարիներին արմատապես փոխվել է, երեքշաբթի լրագրողներին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Մի կողմից, Հայաստանի կիբերանվտանգության իրավիճակը բարելավվել է 5-6 տարի առաջ եղածի համեմատ, հատկապես պետական հատվածում, որտեղ վերջին 3-4 տարիներին չկան համակարգչահեն գրոհներ, սակայն ԼՂՀ կառավարական կայքերում վիճակն անմխիթար է»,– ասաց Մարտիրոսյանը։

Փորձագետի խոսքով` ադրբեջանցի և թուրք հաքերների կանոնավոր գրոհների հաշվին մասնավոր հատվածում նույնպես որոշակի փոփոխություններ կան, քանի որ աճում է անվտանգությունում ներդրումների իրագործման անհրաժեշտության գիտակցումը։

Սակայն, նրա կարծիքով, խնդիրն այն է, որ հաքերները նույնպես կատարելագործվում են, զարգանում  են և գրոհների իրականացման նոր ուղիներ որոնում։

Հայկական ռեսուրսների նման խոցելիության հիմնական պատճառների թվում Մարտիրոսյանը նշեց «անփութությունը, քանի որ շատերը նման գրոհները չեն ընկալում որպես իրական անձնական վտանգ և որևէ քայլ չեն ձեռնարկում»։

«Դա արդյունք է նրա, որ մենք դեռ չենք բախվել լուրջ խնդիրների, չկան լուրջ ֆինանսական կորուստներ կամ տեղեկության արտահոսքեր։ Սակայն դրան սպասել պետք չէ, այլ պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել»,– ասաց մասնագետը։

Միաժամանակ նա մատնանշեց բնակչության համակարգչային գրագիտության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը, քանի որ օգտագործողների թվի աճին զուգընթաց աճում է նաև պոտենցիալ վտանգների թիվը և տեղական ռեսուրսների խոցելիությունը։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ–ի տվյալների համաձայն` Հայաստանում ինտերնետի ներթափանցման մակարդակը կազմում է 56,9 տոկոս։ Երևանում ինտերնետի ներթափանցման ցուցանիշը 60,5 տոկոսից ավելի է, մարզերում 48 տոկոս է։ Ինչ վերաբերում է մարզերում գրանցված ակտիվությանը, ապա ներթափանցման առավել բարձր տոկոս է գրանցվել Երևանին մոտ գտնվող մարզերում` Կոտայքում` 58,6 տոկոս և Արարատում` 53,1 տոկոս։–0–