USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+35

Հայկական ցանցը չի նկատի Յանդեքս որոնողական համակարգում կայքերի տեղաբաշխման սկզբունքների փոփոխությունները

10.12.2013, 13:50
Հայկական ցանցը չի նկատի կայքերի տեղաբաշխման սկզբունքների փոփոխությունները, «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Հայկական ցանցը չի նկատի Յանդեքս որոնողական համակարգում կայքերի տեղաբաշխման սկզբունքների փոփոխությունները
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ցանցը չի նկատի կայքերի տեղաբաշխման սկզբունքների փոփոխությունները, «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Յանդեքս» վեբ–որոնման բաժնի ղեկավար Ալեքսանդր Սադովսկին դեկտեմբերի 5–ին սենսացիոն հայտարարություն է արել։ Նա խոստացել է, որ 2014 թվականի սկզբին նոր ալգորիթմի գործարկման արդյունքում «Յանդեքսը» կդադարեցնի հաշվի առնել արտաքին հղումները որոնման արդյունքի կարգավորման մեջ։  

«Դեռ հայտնի չէ և շատ դժվար է կանխատեսել` որքանով է այդ համակարգը ընտելանալու, քանի որ այն նախատեսում է չափազանց արմատական փոփոխություններ, և դեռ հաստատ չէ, որ այն դրական կազդի որակի վրա»,– ասաց Մարտիրոսյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, նրա խոսքով, հայկական շուկան մի կողմից լրջորեն կախված է Յանդեքսից, մյուս կողմից` այստեղ առավել ակտիվ են լրատվական այն կայքերը, որոնք նորամուծության հետ չեն առնչվելու։

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի համար որոնողական համակարգի օպտիմալացման շուկան այդքան էլ կարևոր չէ, քանի որ հիմնական շեշտը երկրում դրվում է սոցիալական մեդիայի միջոցով առաջխաղացման վրա, այդ պատճառով հայկական ցանցն առանձնապես չի զգա այդ փոփոխությունը»,– ասաց Մարտիրոսյանը։

Ծրագրվում է, որ փոփոխությունը կազդի միայն կոմերցիոն հարցումների վրա, և սկզբում կիրականացվի միայն Մոսկվայում ու Մոսկվայի մարզում, թեև ժամանակի ընթացքում կտարածվի նաև երկրի մյուս մարզերի վրա։ Նոր որոնողական ալգորիթմի մասին այլ մանրամասներ Սադովսկին չի հայտնել։

Որոնողական մեքենաների բացարձակ մեծամասնությունը, ներառյալ Google–ը և «Յանդեքսը», իրենց որոնողական արդյունքում կայքերին դիրք տրամադրելիս (այսինքն` կարգավորելիս) մինչ օրս հաշվի էր առնում Ցանցում այդ կայքերի արտաքին հղումները։ -0-