USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+25

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նվազեցրել է .am տիրույթում դոմենային անունների տրամադրման գները

02.05.2016, 12:49
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայտարարում է .am տիրույթում դոմենային անունների տրամադրման գների նվազման մասին, հաղորդում է օպերատորի մամուլի ծառայությունը։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը նվազեցրել է .am տիրույթում դոմենային անունների տրամադրման գները
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայտարարում է .am տիրույթում դոմենային անունների տրամադրման գների նվազման մասին, հաղորդում է օպերատորի մամուլի ծառայությունը։

«Այժմ, հատուկ ակցիայի շրջանակում, մինչև 2016թ. մայիսի 10-ը դոմենային անուններ կարելի է գրանցել տարեկան 8000 դրամով՝ նախկին 12000-ի փոխարեն, իսկ ոչ ռեզիդենտների համար՝ տարեկան 12000 դրամ՝ նախկին 20000-ի փոխարեն», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։ 

Դոմենային անուններ կարելի է գրանցել այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Երևանի և մարզերի սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

Մամուլի հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ սկսած 2000 դրամ ամսավճարից, կարելի է օգտվել նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի վեբ հոսթինգի ծառայությունից, որի միջոցով հնարավոր է վիրտուալ սերվերի վրա տեղակայել վեբ կայք և այն հասանելի դարձնել համացանցում:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-