USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+35

«Յանդեքսը» 400 «ժողովրդական» քարտեզ է հրապարակել

05.03.2012, 16:42
Ռուսական «Յանդեքս» որոնողական համակարգն իր քարտեզագրության սերվիսում հրապարակել է 400 քաղաքի սխեմաներ, որոնք ստեղծել են օգտատերերիը, երկուշաբթի ասվում է «Յանդեքսի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Յանդեքսը» 400 «ժողովրդական» քարտեզ է հրապարակել
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսական «Յանդեքս» որոնողական համակարգն իր քարտեզագրության սերվիսում հրապարակել է 400 քաղաքի սխեմաներ, որոնք ստեղծել են օգտատերերիը, երկուշաբթի ասվում է «Յանդեքսի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Արբանյակային նկարների և սեփական գիտելիքների հիման վրա քաղաքների սխեմաները ստեղծող օգտատերերի աշխատանքի շնորհիվ «Յանդեքս. Քարտեզներ» սերվիսում հնարավոր է գտնել այն տներն ու փողոցները, որոնք բացակայում են սովորական քարտեզներում, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

Օգտատերերի կազմած սխեմաների թիվն, ընդհանուր առմամբ, հասնում է 400-ի: Այստեղ կան Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքների  սխեմաներ: Առաջին անգամ ստեղծվել են ռուսական քաղաքների 190 սխեմաները:

«Յանդեքս» ընկերության քարտեզագրության սերվիսը գործարկվել է 2004թ.-ին, սակայն արբանյակից արված նկարներն առաջին անգամ այստեղ են հայտնվել 2007թ.-ի մայիսին: Այժմ «Յանդեքս. Քարտեզներ»-ի այցելությունների քանակը, ըստ TNS-ի, գերազանցում է ամսական 13 միլիոնը, իսկ աշխատանքային օրերին սերվիս է այցելում օրական շուրջ 1,89 մլն օգտատեր: -0-