USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 22, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

«Յանդեքսը» ներկայացրել Նոր՝ 2012թ.-ի նախաշեմին որոնողական համակարգի ամենահանրաճանաչ թեմաները

17.01.2012, 17:18
«Յանդեքս» ընկերությունը հրապարակել է 2011թ.-ի վերջին օրն իր որոնողական համակարգի ամենահանրաճանաչ թեմաների վարկանիշը, որոնց թվում առաջատարն են ամանորյա շնորհավորանքները, երեքշաբթի տեղեկացրել է ընկերությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Յանդեքսը» ներկայացրել Նոր՝ 2012թ.-ի նախաշեմին որոնողական համակարգի ամենահանրաճանաչ թեմաները

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. «Յանդեքս» ընկերությունը հրապարակել է 2011թ.-ի վերջին օրն իր որոնողական համակարգի ամենահանրաճանաչ թեմաների վարկանիշը, որոնց թվում առաջատարն են ամանորյա շնորհավորանքները, երեքշաբթի տեղեկացրել է ընկերությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ «Յանդեքսի» տվյալների՝ ամանորյա շնորհավորանքների հետ կապված օգտվողների հարցումների քանակը հասել է 3,7 միլիոնի: Օգտվողները փնտրել են Նոր՝ 2012թ.-ի հետ կապված շնորհավորանքներ, Նոր տարվա մասին բանաստեղծություններ, անգլերեն լեզվով շնորհավորանքներ և այլն:

Դեկտեմբերի 31-ին «Յանդեքս» որոնողական համակարգում հանրաճանաչությամբ երկրորդ թեման են դարձել խոհարարական հարցումները: Օգտվողները շուրջ 1 մլն հարցում են տվել տարբեր ճաշատեսակների բաղադրատոմսեր որոնելիս, իսկ ճաշատեսակների շարքում առաջատար է դարձել «Օլիվյե» աղցանը՝ մեկ օրում ավելի քան 260 հազար նման հարցում:

Շուրջ 500 հազար հարցումներ վերաբերել են ինտերնետում հեռուստատեսություն դիտելու հնարավորությանը: Տվյալ թեման երրորդն է դարձել 2011թ.-ի վերջին օրը «Յանդեքսի» որոնողական համակարգում:

Հարցումների մեծ մասը նաև վերաբերել է ամանորյա գիշերվա տոնակատարությանը պատրաստվելուն (ավելի քան 300 հազար հարցում), հեռախոսի հաշիվը լիցքավորելուն և ինտերնետի միջոցով ընկերներին շնորհավորելուն (շուրջ 100 հազար), իր կամ այլ քաղաքի ճշգրիտ ժամը (90 հազար):  

Բացի այդ, «Յանդեքսի» օգտվողները շուրջ 17 հազար հարց են հղել ալկոհոլի ճիշտ օգտագործման վերաբերյալ, օրինակ՝ «ինչպե՞ս խմել տեկիլա» և «ինչի՞ հետ խմել ռոմ»: --0--