USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 22, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

MICROSOFT-Ը ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ՈՐՈՆՄԱՆ ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

04.03.2009, 01:53
Microsoft կորպորացիան հայտարարել է, որ զբաղվում է Kumo.com կոչվող որոնման ծառայության նոր տարբերակի ներքին փորձարկմամբ։ Այսօրվա դրությամբ, որոնման նոր ծառայությունը մատչելի չէ ընկերության սահմաններից դուրս, հայտնում է CNews-ը։
MICROSOFT-Ը ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ՈՐՈՆՄԱՆ ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Microsoft կորպորացիան հայտարարել է, որ զբաղվում է Kumo.com կոչվող որոնման ծառայության նոր տարբերակի ներքին փորձարկմամբ։ Այսօրվա դրությամբ, որոնման նոր ծառայությունը մատչելի չէ ընկերության սահմաններից դուրս, հայտնում է CNews-ը։    

Microsoft-ում հույս ունեն, որ ապագայում այն կօգնի իրենց մեծացնել որոնման շուկայի իրենց բաժինը՝ հասնելով առաջատարներ Google-ին և Yahoo-ին։ Kumo.com-ի նոր գործառույթների մասին առայժմ չի հայտարարվում։

«Kumo.com գոյություն ունի կորպորատիվ ցանցի ներսում, և որպեսզի բավականաչափ արձագանքներ լինեն, մենք պետք է live.com-ից ներքին թրաֆիկի ուղղությունը փոխենք՝ փորձարկելով այդ կայքը։ Kumo-ն տվյալ ներքին փորձարկման համար մեր կողմից ընտրված գաղտնագրային անվանումն է»,- ասվում է Microsoft-ի հաղորդագրության մեջ՝ հրատարակված All Things Digital բլոգում։
    
Microsoft-ի ներկայացուցիչների կարծիքով նոր ծառայությունը զգալիորեն կգերազանցի նախորդին:

«Մենք կարծում ենք, որ կկարողանանք ստեղծել ավելի հարմար, օգտակար և արդյունավետ որոնում, որի օգնությամբ մենք կկարողանանք գտնել ոչ միայն մեզ անհրաժեշտ տեղեկությունը, այլև լուծել մեր առջև դրված խնդիրները»,-նշում են ընկերությունից:-0-