USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+35

«ՅԱՆԴԵՔՍԻ» ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ՝ ՉՆԱՅԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԿԱՆԴԱԼՆԵՐԻՆ

28.07.2011, 01:18
Ռուսական «Յանդեքս» խոշորագույն որոնողական կայքի բաժնետոմսերի արժեքը շարունակում է աճել Nasdaq-ում՝ չնայած այն սկանդալներին, որոնք կապված էին ծառայության որոնողական համակարգում օգտատերերի անձնական տվյալների հայտնվելու հետ:
«ՅԱՆԴԵՔՍԻ» ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ՝ ՉՆԱՅԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԿԱՆԴԱԼՆԵՐԻՆ

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսական «Յանդեքս» խոշորագույն որոնողական կայքի բաժնետոմսերի արժեքը շարունակում է աճել Nasdaq-ում՝ չնայած այն սկանդալներին, որոնք կապված էին ծառայության որոնողական համակարգում օգտատերերի անձնական տվյալների հայտնվելու հետ:

Այս փաստը կարող է բացատրվել այն հանգամանքով, որ արևմտյան ԶԼՄ-ներում, ի տարբերություն ռուսականների, օգտատերերի անձնական տվյալները «Յանդեքս» որոնողական համակարգում հայտնվելու հետ կապված սկանդալները մեծ իրարանցում չառաջացրեցին:
Հուլիսի 26-ին առուվաճառքի փակման ժամանակ «Յանդեքսի» բաժնետոմսերի արժեքը մեկ արժեթղթի դիմաց կազմել է 37,45 դոլար: Դա մոտավորապես 4,3 տոկոսով շատ է հուլիսի 18-ի ցուցանիշից, երբ սկսվեց «Յանդեքսում» «Մեգաֆոն» բջջային օպերատորի կայքից ուղարկված SMS-ների հայտնվելու սկանդալը:

Երկուշաբթի հայտնի դարձավ, որ «Յանդեքսի» և մի շարք այլ որոնողական կայքերի որոնողական արդյունքներում հայտնվել են վեբ կայքեր, որոնք պարունակում են գնորդների էլեկտրոնային հասցեները, պատվիրած ապրանքների ցուցակը, գնման գումարը, առաքման հասցեն և համակարգչի IP-հասցեն, որից կատարվել է պատվերը:

Երեքշաբթի նույն կերպ հասանելի է դարձել ինտերնետի միջոցով գնացքի համար գնված էլեկտրոնային տոմսերի մասին տեղեկությունը:
«Մեգաֆոնի» SMS հաղորդագրությունների հետ կապված առաջին սկանդալից հետո ընկերության բաժնետոմսերի նվազագույն արժեքը հուլիսի 21-ին 34,93 դոլար էր նշվում: Սակայն վերջին օրերի ընթացքում հստակ աճ է նկատվում:

«Յանդեքսի» բաժնետոմսերի առավելագույն արժեքն արձանագրվել է առուվաճառքի առաջին օրը՝ հուլիսի 24-ին, երբ ընկերության մեկ բաժնետոմսն արժեր 38,84 դոլար: Այսպիսով, «Յանդեքսի» բաժնետոմսերի գինն աստիճանաբար մոտենում է իր առավելագույն նշանակությանը:

«Յանդեքսի» IPO-ն, որը տեղադրման ընթացքում գնահատվել է ավելի քան 8 մլրդ դոլար, վերջին հինգ տարիների ընթացքում ռուսական ընկերության առաջին IPO-ն է դարձել Nasdaq ամերիկյան բորսայում՝ «ՍՏՍ-Մեդիայի» տեղադրումից հետո: -0-