USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Որոնման համակարգերը «հիշողության պրոթեզ» են դառնում. գիտնականներ

20.07.2011, 00:49
Ինտերնետի և որոնման համակարգերի ակտիվ օգտագործումը էականորեն նվազեցնում է տեղեկատվության ծավալը, որը մարդը հիշում է, ինչի արդյունքում ինտերնետը բազմաթիվ մարդկանց համար դառնում է հիշողության փոխարինող:
Որոնման համակարգերը «հիշողության պրոթեզ» են դառնում. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԱԿ/. Ինտերնետի և որոնման համակարգերի ակտիվ օգտագործումը էականորեն նվազեցնում է տեղեկատվության ծավալը, որը մարդը հիշում է, ինչի արդյունքում ինտերնետը բազմաթիվ մարդկանց համար դառնում է հիշողության փոխարինող, վկայում են Science ամսագրում հրապարակված ուսումնասիրության արդյունքները:

Հոդվածի հեղինակները՝ ԱՄՆ-ի Քլամբիա համալսարանից Բեթսի Սթարոուն  (Betsy Sparrow) և նրա գործընկերները, պարզել են, թե ինչպես է ազդում ինտերնետին, որոնման համակարգերին, տվյալների բազային և տեղեկատվության առցանց այլ աղբյուրներին հասանելիությունն այն բանի վրա, թե ինչպես են մարդիկ հիշում և փորձում հիշել այս կամ այն տեղեկատվությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Եթե ձեզ հարցնեն՝ արդյոք կա՞ն միագույն  պետական դրոշ ունեցող պետություններ, դուք մտքում կհիշե՞ք դրոշները, թե՞ միանգամից կմտածեք ինտերնետ մտնելու և այդ հարցի պատասխանը գտնելու մասին: Մեր ուսումնասիրության մեջ մենք ստուգում ենք հիպոթեզը, ըստ որի՝ ինտերնետի մշտական հասանելիության դեպքում մեր հիշողությունը վերափոխվում է և առաջին հերթին պահում է տեղեկատվությունն այն մասին, թե որտեղ գտնել այս կամ այն տեղեկությունը վերջինս պահելու փոխարեն», - գրում են գիտնականները:-0-