USD
389.94
EUR
443.01
RUB
4.8004
GEL
141.85
2025 թ. մայիսի 2, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

ՀՀ քաղաքացիները կկարողանան on-line ռեժիմով ստանալ իրենց վարկային պատմությունը

12.05.2011, 22:06
ACRA վարկային բյուրոն գործարկել է «Առցանց ինքնահարցում» ծառայությունը, որի միջոցով ֆիզիկական անձինք on-line ռեժիմով կկարողանան ստանալ իրենց վարկային պատմությունն ու «ACRA Score» սքորինգային գնահատականը:
ՀՀ քաղաքացիները կկարողանան on-line ռեժիմով ստանալ իրենց վարկային պատմությունը
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. ACRA վարկային բյուրոն գործարկել է «Առցանց ինքնահարցում» ծառայությունը, որի միջոցով ֆիզիկական անձինք on-line ռեժիմով կկարողանան ստանալ իրենց վարկային պատմությունն ու «ACRA Score» սքորինգային գնահատականը, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բյուրոյի մամուլի ծառայությունից:
 
«Զեկույցները ստանալու նպատակով ֆիզիկական անձինք պետք է այցելեն ACRA-ի գրասենյակ և ստանան մուտքային անուն և գաղտնաբառ, որոնցով ցանկացած վայրից ինտերնետի միջոցով հնարավոր է առցանց մուտք գործել «ACRA» համակարգ և ստանալ սեփական վարկային զեկույցը», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:
 
Ծառայության վճարումը կատարվում է ArCa վիրտուալ կամ Mastercard քարտերով:
 
«Ֆիզիկական անձինք վարկային զեկույցում անհամապատասխանություններ տեսնելով՝ կարող են առցանց վիճարկել զեկույցի տվյալները և ճշգրտել դրանք», - նշվում է մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:
 
ACRA-ն Հայաստանում առաջին մասնավոր վարկային բյուրոն է, որը հիմնադրվել է 2004 թ.-ին: Վարկային բյուրոյի հիմնական նպատակն է հավաքել, մշակել, կանոնավոր կերպով լիազորված հաստատություններին տրամադրել թարմացված տեղեկատվություն բանկերի և վարկային կազմակերպությունների մասին:-0-