USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 22, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Twitter ադմինիստրացիան խոստացել է ռուսական ինտերֆեյս պատրաստել

12.10.2010, 18:02
Twitter միկրոբլոգերի ծառայության ներկայացուցիչները ռուս բլոգերների հետ հանդիպման ընթացքում խոստացել են, որ ռուսալեզու ինտերֆեյսը կգործարկվի, սակայն չեն պարզաբանել, թե երբ դա տեղի կունենա:
Twitter ադմինիստրացիան խոստացել է ռուսական ինտերֆեյս պատրաստել

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Twitter միկրոբլոգերի ծառայության ներկայացուցիչները ռուս բլոգերների հետ հանդիպման ընթացքում խոստացել են, որ ռուսալեզու ինտերֆեյսը կգործարկվի, սակայն չեն պարզաբանել, թե երբ դա տեղի կունենա, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիի հայտնի բլոգեր Անտոն Կոռոբկով-Զեմլյանսկին։

«Թվիթերը գլոբալիզացման համար նախատեսված ծառայություն է, այդ պատճառով զարգացման ծրագրերի շարքում, անշուշտ, նաև ռուսաց լեզվի թույլտվության ավելացումն է, ինտերֆեյսի ռուսիֆիկացումից հետո կներդրվեն նաև տարբեր տեղային ծառայություններ՝ «որոնում» և «հայտնի թեմաներ», հնարավոր է, որ ռուսաստանցիների համար հասանելի դառնան այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են թվիթերի թարմացումն SMS-ների միջոցով»,- հանդիպման ընթացքում ասել է Twitter-ի ներկայացուցիչներից մեկը։

Բացի այդ, հանդիպումից առաջ Twitter-ի հայտնի բլոգեր Եվգենի Կոզլովը հայտարարել է, որ օգտագործողները կարող են ուղարկել այն հարցերը, որոնք նրանք կցանկանային ուղղել ծառայության ներկայացուցիչներին։ Այսպես, օգտագործողներին հետաքրքրում էր, հնարավոր է, արդյո՞ք, ստուգել աքաունթը՝ Twitter-ի գրասենյակ ուղարկելով անձնագրի՝ նոտարով կնքված սքանավորված տարբերակը։ Ռեսուրսի ադմինիստրացիան հայտնել է, որ առաջիկայում դժվար թե դա հնարավոր լինի՝ գործընթացն ամբողջովին ձեռքով է կատարվում, այդ պատճառով աքաունթների իսկության հաստատումը շատ դանդաղ է կատարվում։ Պրոֆիլների ստուգման հերթը բավականին մեծ է։
Twitter-ի ներկայացուցիչները նշել են նաև, որ ռեսուրսի ադմինիստրացիան ծրագրում է գրասենյակ բացել ասիական երկրներից մեկում։ -0-