ԴՀԾ-Ն ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԻՆՏԵՐՆԵՏ-ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ. ԹԵՐԹ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԴՀԾ-ն մոսկվացիների տները ինտերնետին միացնող պրովայդերների դավադրություն է փնտրում և ստուգում, թե ցանցի մուտքն ինչու է անհատներին ավելի էժան տրվում, քան ընկերություններին, հայտնում է «Վեդոմոստի» թերթն իր հինգշաբթի օրվա համարում։
«Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը մտադիր է պարզել պատճառները, որոնցով պրովայդերները մայրաքաղաքում ինտերնետի մուտքի տարբեր սակագներ են հաստատում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։ Այսպիսով, ինտերնետի անսահմանափակ մուտք ֆիզիկական անձանց առաջարկվում է ամսական 450 ռուբլով տվյալների փոխանցման 2560 Կբիտ/վրկ արագությամբ։
Միջին բիզնեսի ձեռնարկությունների համար համադրելի սակագինը ամսական 1900 ռուբլի է կազմում՝ 10 անգամ ավելի պակաս արագ ինտերնետ կապի դիմաց, 256 Կբիտ/վրկ»,- գրում է «Վեդոմոստին»։
ԴՀԾ-ն այժմ մայրաքաղաքի ինտերնետ շուկայում մեկ այլ հետաքննություն էլ է կատարում։
«Հակամենաշնորհային գերատեսչությունը կասկածում է, որ պրովայդերները մայրաքաղաքի բնակելի տները ցանցին միացնելիս խախտում են մրցակցության օրենքը։ Եթե տանն աշխատում է միայն մեկ պրովայդեր, իսկ նրա մրցակիցները հրաժարվում են բնակիչներին միացնել ինտերնետ ցանցին, ապա դա կարող է վկայել ընկերությունների դավադրության մասին»,- հայտնում է հրատարակությունը։
Եթե պրովայդերները ներգրավված լինեն շուկայի համաձայնեցված բաժնում, ապա նրանց տարեկան շրջանառությունից 2-4 տոկոս տուգանք է սպառնում։
Մեկ այլ խախտում ևս հնարավոր է, երբ պրովայդերը տեղական իշխանությունների հետ պայմանավորված մրցակիցներին «իր» տուն չի թողնում։ Նման խախտման համար ընկերությանը սպառնում է շրջանառության 2 տոկոսի չափով տուգանք շուկայի մուտքին խոչընդոտելու համար, գրում է թերթը։ --0—