USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 22, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

«ՅԱՆԴԵՔՍ»-Ն ԻՐ ԿԱՅՔԻ ՏԱՐԲԵՐԱԿՆ Է ԳՈՐԾԱՐԿԵԼ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՄԱՐ

15.04.2010, 19:14
«Յանդեքս» ընկերությունն ապրիլի 14-ին հայտարարել է, որ իր կայքի տարբերակն է գործարկում Բելառուսի համար՝ yandex.by: Այժմ բելառուսցի օգտվողներն ունեն իրենց «Յանդեքս»-ը, որը որոնման արդյունքներ է ներկայացնելու հատուկ նրանց համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«ՅԱՆԴԵՔՍ»-Ն ԻՐ ԿԱՅՔԻ ՏԱՐԲԵՐԱԿՆ Է ԳՈՐԾԱՐԿԵԼ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՄԱՐ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ. /ԱՌԿԱ/. «Յանդեքս» ընկերությունն ապրիլի 14-ին հայտարարել է, որ իր կայքի տարբերակն է գործարկում Բելառուսի համար՝ yandex.by: Այժմ բելառուսցի օգտվողներն ունեն իրենց «Յանդեքս»-ը, որը որոնման արդյունքներ է ներկայացնելու հատուկ նրանց համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Yandex.by կայքում իրականացվող որոնումը հաշվի է առնում բելառուսերենի ձևաբանությունն ու օգտագործում է կարևորության նոր ձևաչափը, որը ստեղծվել է Բելառուսի համար «Մատրիքսնետ» տեխնոլոգիայի օգնությամբ:
Դա նշանակում է, որ օգտվողները կարող են որոնում իրականացնել պետական երկու լեզուներով և ստանալ պատասխաններ, որոնք ավելի շատ են համապատասխանում բելառուսական լսարանին: Yandex.by կայքում կարելի է շփվել մայրենի լեզվով, կայքի գլխավոր էջն ու որոնման արդյունքների էջը հասանելի է բելառուսերեն և ռուսերեն լեզուներով:

Yandex.by կայքի բոլոր հիմնական ծառայությունները նախատեսված են Բելառուսի լսարանի համար: «Yandex քարտեզներ» էջում կարելի է տեսնել Մինսկի մանրամասն քարտեզը, «Աֆիշա»-ում՝ տեղական կինոթատրոններում տեղի ունեցող իրադարձությունները, «Ավտո» բաժնում՝ Բելառուսի ավտոմոբիլային շուկայի առաջարկները: «Մարկետ» և «Ավտո» բաժինների գները ներկայացված են բելառուսական ռուբլով: Բելառուսի բնակիչները կարող են անվճար էլեկտրոնային փոստարկղ ունենալ yandex.by հանգույցում:

«Որքան շատ հետաքրքիր նյութեր լինեն yandex.by կայքում, այնքան ավելի լավ կպատասխանենք օգտվողների հարցումներին և այդքան ավելի շատ մարդ անցում կկատարի «Yandex»-ից դեպի տեղական կայքեր», - ասել է «Yandex»-ի տարածաշրջանային զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Լարյանովսկին: «Մենք շահագրգռված ենք Բելառուսում ինտերնետի զարգացմամբ և կայքերի տերերին առաջարկում ենք արդեն պատրաստի ծառայություններ և գործիքներ՝ սեփական ռեսուրսների զարգացման համար»:-0-