USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+35

ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ 4 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ «ԺՊՏՈՒՄ» ԵՆ, ՔԱՆ ՏԽՐՈՒՄ

01.04.2010, 20:01
Ինտերնետում ժպտացող սմայլերը 4.5 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան՝ տխուրները. մարտին «Յանդեքս» համակարգը 3 մլրդ ուրախ և միայն 700 մլն տխուր սմայլ է գրանցել:
ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ 4 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ «ԺՊՏՈՒՄ» ԵՆ, ՔԱՆ ՏԽՐՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ինտերնետում ժպտացող սմայլերը 4.5 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան՝ տխուրները. մարտին «Յանդեքս» համակարգը 3 մլրդ ուրախ և միայն 700 մլն տխուր սմայլ է գրանցել, ասվում է որոնող համակարգի անցկացրած հետազոտության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ինտերնետում :) կամ  :-) նշանները հանդիպում են կես մլրդ անգամ, երեք փակագծերով սմայլը՝ ավելի քան 1.2 մլրդ անգամ։ Իսկ  :( կամ :-( հանդիպում են ընդամենը 245 մլն անգամ։

Այդ թվում անտարբերություն արտահայտող սմայլը :-l հանդիպում է միայն 29 մլն անգամ։

Ըստ «Յանդեքս»-ի, այս կամ այն տեսակի ինտերնետային սմայլերի կարելի է հանդիպել ամեն վեցերորդ կայքում։ -0-