USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+35

«Յանդեքսը» բջջային սարքերի նավիգացիոն ծառայություն է գործարկել

13.03.2012, 13:11
«Յանդեքս» ռուսական խոշորագույն ինտերնետ ընկերությունը նավիգացիոն ծառայություն է գործարկել Google Android և Apple iOS պլատֆորմներով բջջային սարքավորումների համար:
 «Յանդեքսը» բջջային սարքերի նավիգացիոն ծառայություն է գործարկել
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. «Յանդեքս» ռուսական խոշորագույն ինտերնետ ընկերությունը նավիգացիոն ծառայություն է գործարկել Google Android և Apple iOS պլատֆորմներով բջջային սարքավորումների համար, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Յանդեքսի» բջջային ուղղության ղեկավար Տիգրան Խուդավերդյանը:

«Յանդեքս. Նավիգատոր» բջջային ներդիրը երթուղիներ է կառուցում՝ հաշվի առնելով խցանումները, ունի ձայնային հուշումների հնարավորություն, ինչպես նաև հաշվարկում է այն ժամանակը, որնը վարորդը կծախսի ճանապարհի վրա: Ծառայության բազան ընդգրկում է Ռուսաստանի և Ուկրաինայի 520 քաղաքներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Յանդեքսն» առաջինը չէ, որ Ռուսաստանում բջջային սարքերի համար անվճար նավիգացիոն ծառայություն է տրամադրում: Google-ը նմանատիպ ծառայություն է գործարկել 2011 թվականի մարտին Android օպերացիոն համակարգի հիման վրա: «Google Նավիգացիա»-ն գործարկելիս գործել է միայն Մոսկվայում և Մոսկվայի մարզում, սակայն ներկայում սերվիսի ծածկույթի գոտին ընդլայնվել է: -0-