USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Microsoft–ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը Apple–ի բաժնետոմսերի կտրուկ նվազումից հետո

09.04.2025, 15:45
Ամերիկյան ՏՏ հսկա Microsoft Corp.–ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերութունն այն բանից հետո, երբ Apple Inc.–ի բաժնետոմսերը կտրուկ նվազել են 23%–ով վերջին չորս նստաշրջանի ընթացքում
Microsoft–ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը Apple–ի բաժնետոմսերի կտրուկ նվազումից հետո

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ամերիկյան ՏՏ հսկա Microsoft Corp.–ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերութունն այն բանից հետո, երբ Apple Inc.–ի բաժնետոմսերը կտրուկ նվազել են 23%–ով վերջին չորս նստաշրջանի ընթացքում, գրում է Ինտերֆաքսը։

Երեքշաբթի առուվաճառքի ավարտին Microsoft–ի շուկայական արժեքը կազմել է 2,64 տրլն դոլար, Apple-ինը՝ 2,59 տրլն դոլար։

Վերլուծաբանների գնահատմամբ, Apple–ը մյուս ընկերությունների համեմատ ամենաշատն է տուժել ՉԺՀ–ից ապրանքների ներկրման բարձր տուրքերից, քանի որ Apple–ի արտադրանքի զգալի մասն արտադրվում է Չինաստանում։ UBS–ի փորձագետները կարծում են, որ ԱՄՆ–ում iPhone 16 Pro Max–ի գները կարող են բարձրանալ 350 դոլարով։

Միաժամանակ Microsoft–ն «այն ընկերություններից է, որոնք, մեր կարծիքով, ավելի լավ են պաշտպանված» տուրքերի պատճառով առաջացող անորոշությունից, կարծում են Jefferies–ի վերլուծաբանները։