USD
389.45
EUR
443.12
RUB
4.7797
GEL
141.62
2025 թ. ապրիլի 30, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

BYD–ն ցանկանում է գործարան կառուցել Եվրոպայի «ավտոմոբիլային սրտում»

18.03.2025, 16:02
BYD-ը դիտարկում է Եվրոպայում իր երրորդ գործարանը կառուցելու հնարավորությունը
BYD–ն ցանկանում է գործարան կառուցել Եվրոպայի «ավտոմոբիլային սրտում»

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/ԱՌԿԱ/․ BYD-ը դիտարկում է Եվրոպայում (Գերմանիա) իր երրորդ գործարանը կառուցելու հնարավորությունը, գրում է ixbt.com-ը՝ հղում անելով Reuters-ին։

BYD-ի գործադիր փոխնախագահ Լի Քեն Autoweek-ին այս ամսվա սկզբին ասել է, որ ընկերությունը նախատեսում է առաջիկա երկու տարիների ընթացքում կառուցել ևս մեկ գործարան եվրոպական շուկայի համար, ի լրումն Հունգարիայում և Թուրքիայում կառուցվող երկու գործարանների:

Իրավիճակին ծանոթ աղբյուրները նշել են, որ Գերմանիան նախընտրելի տարբերակ է BYD–ի համար, սակայն աշխատուժի և էներգիայի բարձր ծախսերը, արտադրության ցածր արդյունավետությունն ու ճկունությունը դարձնում են այս տարբերակը վիճահարույց, և վերջնական որոշում դեռ չկա: Ինսայդերը նաև ասել է, որ BYD-ն նախընտրում է գործարան կառուցել Արևմտյան Եվրոպայում՝ ապրանքանիշի ճանաչումը բարձրացնելու և եվրոպացի սպառողներին գրավելու համար։

Ակնկալվում է, որ Հունգարիայում BYD-ի գործարանն արտադրությունը կսկսի հոկտեմբերին, իսկ թուրքական գործարանը՝ 2026 թվականի մարտին: Երբ երկու գործարանները հասնեն ամբողջական հզորության, տարեկան արտադրությունը կարող է հասնել 500,000 մեքենայի:

Բացի էլեկտրամոբիլներից, BYD-ը նախատեսում է գրավել եվրոպական շուկան նաև հիբրիդային մոդելներով։