Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․/ԱՌԿԱ/․ Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Executive Offsite Vol.1 բացառիկ հանդիպումը, որը մեկ հարթակում համախմբել էր Հայաստանի առաջատար ընկերությունների հիմնադիրներին, գործադիր տնօրեններին և պետական պաշտոնյաներին՝ քննարկելու կազմակերպությունների զարգացման նոր ուղիները արագ փոփոխվող աշխարհաքաղաքական և տեխնոլոգիական միջավայրում, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Change School-ի հիմնադիր Վիրեն Լալլը քննարկեցին արհեստական բանականության ազդեցությունը որոշումների կայացման վրա, ինչպես նաև այն կառուցվածքային խոչընդոտները, որոնք հաճախ դանդաղեցնում են խոշոր կազմակերպությունների զարգացումը։
«Այսօր կազմակերպությունների հաջողությունը պայմանավորված է ոչ միայն տեխնոլոգիական հնարավորություններով, այլև արագ փոփոխություններին հարմարվելու կարողությամբ։ Կառավարման, որոշումների կայացման և համագործակցության մոդելներն ակտիվորեն փոփոխվում են, և առաջնորդների կարևորագույն խնդիրն է կառուցել ճկուն ու ապագայի փոխակերպումներին պատրաստ կազմակերպություններ։ Ucom-ում մենք կարևորում ենք նման հարթակների ձևավորումը և գործընկերների հետ նման թեմաների քննարկումը»,- նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Այսօր մենք գործում ենք մի համակարգում, որտեղ տեխնոլոգիաները, կապիտալը և աշխարհաքաղաքականությունը վերափոխում են խաղի կանոնները։ Մեր նպատակն էր ստեղծել բարձր վստահության միջավայր, որտեղ առաջնորդները կարող են դուրս գալ ամենօրյա գործառնական խնդիրներից և քննարկել այն հիմնարար փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են ապագայի կազմակերպություններ կառուցելու համար», - նշել է staff.am էկոհամակարգի հիմնադիր Լուիզա Ավետիսյանը։
Միջոցառման ընթացքում թեմատիկ քննարկումները վերաբերում էին տեխնոլոգիական տրանսֆորմացիային և արհեստական բանականության դերին, կենտրոնացված վերահսկողության և ինքնավարության հավասարակշռությանը, ինչպես նաև անկայուն միջավայրում կապիտալի արդյունավետ կառավարմանը։
Ucom-ը N1 օպերատորն է Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով (Ookla® Speedtest Intelligence®-ի 2025 թվականի 2-րդ կիսամյակի տվյալների հիման վրա), որն առաջարկում է ինտերնետ, IPTV և OTT հեռուստատեսություն, ֆիքսված և շարժական կապի ծառայություններ, ինչպես նաև կոնվերգենտ փաթեթներ։