USD
367.38
EUR
420.03
RUB
4.7873
GEL
139.47
2026 թ. հուլիսի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
+33

Հայաստանում կապի ոլորտում գրանցված հասույթը 5 ամսում աճել է 5%–ով՝ մինչև 71,7 մլրդ դրամ

Այսօր, 14:59
Ընդ որում, մայիսին հասույթի ծավալը կազմել է 14 962․8 մլն դրամ, ինչը 7,1%-ով ավելի է 2025 թվականի մայիսի ցուցանիշից և 2,3%-ով գերազանցում է 2026 թվականի ապրիլի ցուցանիշը
Հայաստանում կապի ոլորտում գրանցված հասույթը 5 ամսում աճել է 5%–ով՝ մինչև 71,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ստեղծման ու հեռարձակման, ինչպես նաև հեռահաղորդակցության գործունեության ոլորտում հասույթը 2026 թվականի հունվար-մայիսին կազմել է 71 727․8 մլն դրամ՝ 2025 թվականի հունվար-մայիսի համեմատ աճելով 5%-ով։ Այս մասին հայտնում է հանրապետության Վիճակագրական կոմիտեն։

Ընդ որում, մայիսին հասույթի ծավալը կազմել է 14 962․8 մլն դրամ, ինչը 7,1%-ով ավելի է 2025 թվականի մայիսի ցուցանիշից և 2,3%-ով գերազանցում է 2026 թվականի ապրիլի ցուցանիշը։

Նշված գումարից հեռահաղորդակցության ոլորտի հասույթը 5 ամսում կազմել է 66 988․3 մլն դրամ (2025 թվականի 5 ամիսների համեմատ աճը՝ 5,3%), հեռուստահաղորդումների ստեղծման և հեռարձակման գծով՝ 4 035․8 մլն դրամ (աճը՝ 0,7%), իսկ ռադիոհաղորդումների ստեղծման և հեռարձակման գծով՝ 703․7 մլն դրամ (աճը՝ 0,8%)։