USD
362.21
EUR
404.88
RUB
4.2997
GEL
139.47
2026 թ. հոկտեմբերի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Samsung–ը մտադիր է հայկական շուկայում ներկայացնել նորարարական առաջարկներ

06.10.2017, 19:45
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Samsung ընկերության բջջային կապի հարցերով փոխնախագահ Սեունգսիկ Չոյին:
Samsung–ը մտադիր է հայկական շուկայում ներկայացնել նորարարական առաջարկներ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Samsung ընկերության բջջային կապի հարցերով փոխնախագահ Սեունգսիկ Չոյին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Սեունգսիկ Չոյը նշել է, որ ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ կատարվող աշխատանքներն ընթանում են բարեհաջող և իրենց նպատակն է հայկական շուկային ներկայացնել նորարարական նոր առաջարկներ:

Կարեն Կարապետյանը ողջունել է Samsung-ի նախաձեռնությունները և հայտնել կառավարության աջակցությունը դրանց իրականացման հարցում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Samsung ընկերության կողմից այլ ծրագրերի իրականացման հնարավորությանը:–0–