USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 19, կիրակի
եղանակը
Երևանում
+10

Microsoft–ը մի շարք հայկական ընկերությունների հետ գործակցության հուշագիր է ստորագրել

05.05.2016, 20:15
Microsoft–ի հայկական ներկայացուցչությունը «Ֆրեդա» և «Դոմ Դենիել» ընկերությունների հետ գործակցության հուշագիր է ստորագրել։
Microsoft–ը մի շարք հայկական ընկերությունների հետ գործակցության հուշագիր է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. Microsoft–ի հայկական ներկայացուցչությունը «Ֆրեդա» և «Դոմ Դենիել» ընկերությունների հետ գործակցության հուշագիր է ստորագրել։

Փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանի կառավարության աջակցությամբ Microsoft–ի հայկական ներկայացուցչության կազմակերպած «Ինդուստրիալ չորրորդ հեղափոխություն` ամպային նորարարական լուծումներ ՓՄՁ–ի համար» համաժողովի շրջանակում։

Հուշագրի նպատակը բիզնեսի և կիբերֆիզիկական լուծումների ավտոմատացման համակարգի զարգացումն է ամպային տեխնոլոգիաների ոլորտում։

«Տվյալ հուշագրի հիման վրա վեց ամսվա ընթացքում կմշակվի ներդրումային և տեխնիկական օժանդակության ծրագիր ինչպես գործող, այնպես էլ սկսնակ ընկերությունների համար»,– ասաց Microsoft–ի հայկական գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանը։

Հուշագրի ստորագրումից հետո ՏՏ ոլորտի հայկական ութ առաջատար ընկերություններ, այդ թվում` LimeTech–ը, Teamable–ը, Smart Production–ը (Hay Sell), Margasoft–ը, eHealth–ը, SoloLearn–ը, Monitis–ը և Microsoft նորարարական կենտրոնի ներկայացուցիչները ներկաներին պատմեցին ապմային լուծումների վրա հիմնված իրենց գործունեության և պրոդուկտների մասին։

Մայիսի 4–ին Երևանում անցկացված «Ինդուստրիալ չորրորդ հեղափոխություն» համաժողովի առաջին օրվա ընթացքում քննարկվել են ՓՄՁ ձեռնարկությունների շրջանում մրցակցության բարելավման հարցեր։ -0-