USD
366.89
EUR
418.36
RUB
4.6857
GEL
139.59
2026 թ. հուլիսի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

Skype–ը կներառվի Windows 8.1 օպերացիոն համակարգի ստանդարտ փաթեթում

16.08.2013, 14:43
Microsoft ընկերությունը Skype–ը ներառել է Windows 8.1 օպերացիոն համակարգի ստանդարտ հավելվածների շարքում, գրում է digit.ru–ն` հղում անելով Windows Experience Blog–ին։
Skype–ը կներառվի  Windows 8.1 օպերացիոն համակարգի ստանդարտ փաթեթում
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Microsoft ընկերությունը Skype–ը ներառել է Windows 8.1 օպերացիոն համակարգի ստանդարտ հավելվածների շարքում, գրում է digit.ru–ն` հղում անելով Windows Experience Blog–ին։

Օպերացիոն համակարգի այս տարբերակը կթողարկվի հոկտեմբերի 18-ին։ Բացի Skype–ից, ստանդարտ փաթեթում կլինեն նաև Bing, SkyDrive, Outlook.com, Xbox Music, Video and Games ծրագրերը։
 
Skype Technologies շվեդական ընկերության մշակած առաջին մեսենջերը ի հայտ է եկել 2003 թվականին։ 2011 թվականին Microsoft–ը 8,5 միլիարդ դոլարով գնեց Skype–ը։ Այս պահին, Microsoft–ի տրամադրած տեղեկության համաձայն, Skype–ից ավելի քան 300 միլիոն մարդ է օգտվում։-0-