USD
368.05
EUR
419.47
RUB
4.7071
GEL
139.28
2026 թ. հուլիսի 1, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

IMEI համարների գրանցման համակարգը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ․ կառավարության մեկնաբանությունը

Այսօր, 16:20
Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է, նշում են կառավարությունից
IMEI համարների գրանցման համակարգը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ․ կառավարության մեկնաբանությունը

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/ԱՌԿԱ/․ IMEI համարների գրանցման համակարգը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ, հայտնել են ՀՀ կառավարությունից։

«Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է», – նշվում է կառավարության հաղորդագրության մեջ։ 

Միաժամանակ նշվում է, որ կարգավորումը միտված է նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը, ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար, պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից, ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։ 

«Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։ Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների»,– նշվում է հաղորդագրության մեջ։ 

Կառավարությունից ընդգծում են, որ նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկումների ընթացքում հնչել են տարբեր հարցեր և մտահոգություններ։ Ստորև ներկայացվում են դրանցից ամենահաճախ հնչող կարծիքներն ու փաստարկված պարզաբանումները։

Снимок экрана 2026-07-01 161139.png

Снимок экрана 2026-07-01 160137.png

 Снимок экрана 2026-07-01 161151.png

 Снимок экрана 2026-07-01 161155.png

 Снимок экрана 2026-07-01 161549.png