USD
368.12
EUR
419.84
RUB
4.7383
GEL
139.18
2026 թ. հունիսի 26, ուրբաթ
եղանակը
Երևանում
+30

Հայաստանն ու ԱՄՆ-ն համագործակցություն են սկսում ՏՏ ոլորտում

Այսօր, 15:37
Ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն
Հայաստանն ու ԱՄՆ-ն համագործակցություն են սկսում ՏՏ ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը;

«Հունիսի 25-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը Դոնալդ Թրամփի անվան ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ ստորագրել է Արհեստական բանականության հնարավորությունների շուրջ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն», - նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս կարևոր գործընկերությունն արտացոլում է երկու երկրների համատեղ հանձնառությունը՝ կառուցելու վստահելի, նորարարության վրա հիմնված ԱԲ ապագա, որը կնպաստի բարեկեցությանը, տնտեսական անվտանգությանը և տեխնոլոգիական առաջընթացին։

Համատեղ հայտարարությունը հիմնված է երեք հիմնական առաջնահերթության վրա.

Նորարարությանը նպաստող կարգավորումների խթանում։ Աջակցություն՝ քաղաքականություններին և շահագրգիռ կողմերին, որոնք խրախուսում են ԱԲ նորարարությունը, ներդրումները, ձեռներեցությունը, վստահելի ԱԲ էկոհամակարգերի անվտանգ փորձարկումը, ներդրումն ու ընդլայնումը։

ԱԲ ոլորտում լայն համագործակցության ամրապնդում։ Համագործակցության խորացում՝ ապագայի ԱԲ մատակարարման շղթաների, ներառյալ՝ էներգետիկ ենթակառուցվածքների, կրիտիկական հանքանյութերի, հմուտ աշխատուժի, կիսահաղորդիչների մատակարարման դիմակայուն շղթաների ուղղությամբ։

Մասնավոր հատվածի ներգրավում։ Վենչուրային և տեխնոլոգիական ներդրումների ակտիվացում, աջակցություն՝ հետազոտության և զարգացման գործընկերությունների, հաջորդ սերնդի տվյալների կենտրոնների, ԱԲ հաշվողական հզորությունների հասանելիության, վստահելի ԱԲ մոդելների զարգացման և այլ ուղություններով։