USD
368.54
EUR
428.98
RUB
5.0046
GEL
138.38
2026 թ. հունիսի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+26

«Ղարաբաղ Տելեկոմը» կրկնակի ավելացնում է Ինտերնետի նվազագույն արագությունը

12.11.2012, 14:25
«Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն նախաձեռնել է 2012թ.-ի նոյեմբերի 12-ից բարձրացնել բոլոր 128 և 256 կբիթ/վրկ արագություններից օգտվող բաժանորդների ծառայությունները մինչև 512 կբիթ/վրկ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
«Ղարաբաղ Տելեկոմը» կրկնակի ավելացնում է Ինտերնետի նվազագույն արագությունը

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն նախաձեռնել է 2012թ.-ի նոյեմբերի 12-ից բարձրացնել բոլոր 128 և 256 կբիթ/վրկ արագություններից օգտվող բաժանորդների ծառայությունները մինչև 512 կբիթ/վրկ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Իսկ նախկինում 4096 կբիթ/վրկ ինտերնետի արագությունից օգտվող բաժանորդներինը կավելացվի մինչև 6144 կբիթ/վրկ»,- ասվում էհաղորդագրության մեջ:

Բացի այդ, «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն հայտարարում է մոտ 2 անգամ DSL մոդեմի և օպտիկա-մանրաթելային կապի միջոցով տրամադրվող ինտերնետի բոլոր սակագների նվազման մասին:

«Ղարաբաղ տելեկոմը» շուկայում գործում է 2002 թ. փետրվարից: Այս 10 տարվա ընթացքում ընկերությունը կառուցել է բջջային հեռախոսակապի նոր կայաններ, որոնց շնորհիվ ներկա դրությամբ ԼՂՀ տարածքի 95 տոկոսը ապահովված է բջջային հեռախոսակապով:

«Ղարաբաղ տելեկոմը» տրամադրում է բջջային, թվային ֆիքսված և անլար ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ ծառայություն:--0-