USD
366.89
EUR
418.36
RUB
4.6857
GEL
139.59
2026 թ. հուլիսի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Facebook-ի ղեկավարը խոստացել է Պանամայի բնակիչներին ապահովել անվճար ինտերնետով

10.04.2015, 12:41
Facebook սոցիալական ցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկենբերգը խոստացել է Պանամայի բնակիչներին ապահովել անվճար հասանելի ինտերնետով, հաղորդում է Փրայմը։
Facebook-ի ղեկավարը խոստացել է Պանամայի բնակիչներին ապահովել անվճար ինտերնետով

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./ԱՌԿԱ/. Facebook սոցիալական ցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկենբերգը խոստացել է Պանամայի բնակիչներին ապահովել անվճար հասանելի ինտերնետով, հաղորդում է Փրայմը։

«Մենք շատ ուրախ են, քանի որ առաջիկա շաբաթներին, կամ ամսիներին մենք  Պանամայում` նախագահի ադմինիստրացիայի հետ գործարկելու ենք Internet.org նախագիծը»,–հայտարարել է Ցուկենբերգը` հինգշաբթի Պանամայում կայացած ձեռներեցների ֆորումի ժամանակ։

Ցուկենբերգի խոսքերով` այս նախագիծը  պանամացիներին թույլ կտա անվճար հասանելիություն ստանալ ինտերնետում, մասնավորապես`  առողջության, անվտանգության, տրանսպորտի և կրթության  հարցերին վերաբերող տեղեկատվությանը։

Այս նախագծի իրականացման համար անհրաժեշտ է եղել 2–3 տարի, և նմանատիպ ծրագրեր արդեն իրականացվում են Աֆրիկայի մի շարք երկրներում, ինչպես նաև Գվատեմալայում և Կոլմբիայում, Ցուկենբերգի խոսքերը մեջբերում է մեքսիկական Televisa ալիքը-0-